16:43 | 20.03.25 | Նորություններ | 527

    Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները

    YoHealth հավելվածն ու դրա տեխնիկական հնարավորություններն օրերս ներկայացվել է Torii Gate կրթական ընկերության կողմից կազմակերպված երկօրյա բժշկական սեմինարին, քննարկվել է առողջապահական ոլորտում դրա ներուժը։

    YoHealth-ն առողջ ապրելակերպը խթանող բջջային հավելված է, որը հաշվարկում է օգտատերերի քայլերը եւ պարգեւատրում նրանց նվերներով:

    Սեմինարի ընթացքում քննարկվել է YoHealth հավելվածում միասնական Medical ID համակարգի ներմուծման եւ ոլորտի վրա դրա դրական ազդեցության հնարավորությունները։

    «Առաջիկայում ծրագրվում է իրականացնել YoHealth հավելվածի տեխնիկական հնարավորությունների վերազինում, որն իր հերթին կհեշտացնի տեղեկատվության հասանելիությունը խորհրդատվությունների ընթացքում։ Մոտ ապագայում հավելվածը հնարավորություն կտա իրականացնել հիվանդությունների հեռավար հսկողություն՝ օգնելով խնայել ժամանակ եւ բարձրացնել բուժման արդյունավետությունը։ YoHealth-ը հնարավորություն կտա աջակցել անհատականացված առաջարկների ավտոմատացման եւ հիվանդների իրազեկվածության բարելավման գործընթացի կայացմանը»,- ասել է YoHealth-ի բիզնեսի զարգացման մասնագետ Փրենի Դավթյանը:

    Torii Gate կրթական ընկերության հիմնադիր տնօրեն Իննա Նավասարդյանն ընդգծել է, որ առողջ ապրելակերպն այսօր առաջնահերթություն է․ «Կրեատիվ մոտեցումը, նոր ոճը միշտ ոգեշնչում է մարդկանց եւ ավելի հետաքրքրություն առաջացնում։ Կարծում եմ՝ մեր համագործակցությունն արդյունավետ է եւ շարունակական կլինի»:

    YoHealth հավելվածը նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։ Հավելվածի թարմացված տարբերակում նոր գործիքներ են ներկայացված, որոնք ոչ միայն տնտեսվարողների փորձառությունն ավելի հեշտ են դարձնում, այլեւ նոր հնարավորություններ են ընձեռում․ ընկերությունների սեփականատերերն առցանց տարբերակով կարող են նշանակել հավելվածի մենեջերներ, որոնք կզբաղվեն բիզնեսի օպերացիոն կառավարմամբ՝ ապահովելով արդյունավետ հսկողություն պլատֆորմի ներսում։

    Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։