Ucom-ը հայտարարում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընկերության գերարագ ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկելու մասին։
«Սա նշանակալից քայլ է ընկերության ֆիքսված ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակում։ Եղվարդի բնակիչներն այսուհետ կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված ինտերնետից, շարժական կապից եւ հեռուստատեսությունից՝ ստանալով այս բոլոր ծառայությունները մեկ փաթեթով եւ ավելի մատչելի գնով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ցանցի գործարկման կապակցությամբ Ucom-ը քաղաքի բնակիչների համար հատուկ ակցիա է նախատեսել, որը կգործի մինչեւ մայիսի 31-ը ներառյալ։ Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում փաթեթն առաջին երեք ամսվա ընթացքում կտրամադրվի անվճար։
Ավանդույթի համաձայն, նոր մարզային քաղաք մուտք գործելիս ընկերությունը հնարավորություն է տալիս բոլոր բնակիչներին ազատ օգտվել իր կապից որեւէ հանրային վայրում։ Այս անգամ Ucom-ի կողմից տրամադրված Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով բացօթյա ինտերնետը հասանելի կդառնա Եղվարդի այգում։
«Մեր երազանքն է, որ Հայաստանի բոլոր բնակիչներին հասանելի լինեն որակյալ եւ հուսալի կապի ծառայություններ, ու մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ այդ երազանքն իրականություն դառնա։ Այսօր ես շատ հպարտ եմ Եղվարդում մեր ֆիքսված ցանցը գործարկելու համար, վստահ եմ, որ մեր բաժանորդները կգնահատեն ժամանակակից եւ որակյալ կապի ծառայություններն ու նոր թվային փորձառությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Քաղաքում ցանցի մեկնարկի կապակցությամբ առաջին բաժանորդին՝ Հասմիկ Զաքարյանին, տրամադրվել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։
Նշվում է, որ անցած տարվա ընթացքում Եղվարդում գործարկվել էր նաեւ նոր սերնդի արագ եւ կայուն 5G շարժական ցանցը։
2024 թվականին Ucom-ի ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվել է նաեւ Աշտարակում, Արտաշատում, Բյուրեղավանում եւ Նոր Հաճնում։