Հայկական Symvol-ը ներկայացվել է Product Hunt-ում եւ պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։
Symvol-ը նախատեսված է ստեղծագործողների եւ բիզնեսների համար, որպեսզի նրանք հեշտությամբ վերափոխեն իրենց տեքստային բովանդակությունը հստակ, հիշվող տեսանյութերի՝ լայնածավալ ձեւաչափով։
Այն աջակցում է 25-ից ավելի լեզվի, տրամադրում 100-ից ավելի պրեմիում ձայն, հասանելի է տեսանյութերի 2 մոդել, որոնք կարելի է ներբեռնել, աշխատում է ցանկացած վեբ հոդվածի հետ եւ «Խմբագրում» ռեժիմում՝ Medium, Substack, Beehiiv եւ Notion հարթակների համար։
Պրոդուկտին ծանոթանալ եւ աջակցել հնարավոր է այստեղ։