Գարնան մոտենալով՝ շատերը սկսում են մտածել սիրելի կանանց տոների կապակցությամբ նվերներ ընտրելու մասին, եւ Ucom-ն ավանդաբար հասնում է օգնության իր հերթական գարնանային առաջարկով։
Այս անգամ ընտրվել է HONOR 200 Lite 5G-ն։ Այս նոր սերնդի սմարթֆոնի էլեգանտ դիզայնը համատեղվում է նորարարական տեխնոլոգիաների եւ շատ գրավիչ գնի հետ։
Սմարթֆոնն ունի 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, 4500 մԱժ մարտկոց, 256ԳԲ հիշողություն, 6,7 դյույմ AMOLED էկրան եւ 5G ցանցին միանալու հնարավորություն, որը Ucom-ի բաժանորդներն արդեն կարող են վայելել մարզային 28 քաղաքում։
HONOR 200 Lite 5G սմարթֆոնը ակցիայի շրջանակում փետրվարի 26-ից մինչեւ ապրիլի 20-ը գնելու դեպքում տրամադրվելու է նաեւ HONOR բրենդային անլար ականջակալ կամ Canyon բարձրախոս։
«Միշտ դժվար է ձեր սիրելիների համար գտնել գեղեցիկ, չափազանց օգտակար ու խելամիտ գնով նվեր։ Այս հանգամանքը մտքում ունենալով՝ մենք ամեն տարի հանդես ենք գալիս մի նոր, հետաքրքիր առաջարկով, ու այս տարին էլ բացառություն չէ։ HONOR հեռախոսները հայտնի են որպես վստահելի ու մատչելի տարբերակ շուկայում, իսկ մեր առաջարկած մոդելն ընտրվել է հատուկ այնպես, որ դուք կարողանաք ձեր սիրելիներին մատուցել ամենալավ նվերը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշվում է, որ ակցիայի ընթացքում հեռախոսի հետ տրամադրվելու է գեղեցիկ հեռախոսահամար՝ առաջին ամիսն անվճար Level Up 3000 սակագնային պլանով եւ 100GB ինտերնետ 6 ամիս ժամկետով։