12:13 | 20.02.25 | Նորություններ | 981

    Facebook-ը կհեռացնի 30 օրից հին ուղիղ եթերների տեսագրությունները

    Facebook-ը կհեռացնի 30 օրից հին ուղիղ եթերների տեսանյութերը, որոնք նախկինում հասանելի էին անժամկետ։

    Օգտատերերը նախապես կտեղեկացվեն եւ կկարողանան ներբեռնել, փոխանցել կամ վերափոխել արխիվացված հեռարձակումները Reels-ի: Փոփոխություններն ուժի մեջ են մտել փետրվարի 19-ից, հայտնում է Meta-ի բլոգը։

    Facebook-ը նաեւ գործարկել է նախորդ հեռարձակումները ներբեռնելու մի քանի գործիք՝ առանձին կամ միանգամից:

    Բոլոր նոր ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն դիտելու, ներբեռնելու, էջում կամ պրոֆիլում տեղադրելու համար 30 օր: Դրանից հետո դրանք նույնպես ավտոմատ կջնջվեն։

    Meta-ն փոփոխությունները բացատրել է՝ ուղիղ հեռարձակումների դիտումների մեծ մասը տեղի է ունենում հրապարակումից հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում: Այսպիսով, ընկերությունը որոշել է իր բովանդակության պահպանման քաղաքականությունը «համապատասխանեցնել ոլորտի չափանիշներին»՝ օգտատերերին «առավել համապատասխան ուղիղ հեռարձակումներ» տրամադրելու համար: