11:15 | 10.02.25 | Նորություններ | 5329

Նոր Zenbook A14․ Copilot+ PC ստանդարտի ամենաթեթեւ նոթբուքը

Հունվարին տեխնոլոգիական աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր CES ցուցահանդեսի վրա, որտեղ արտադրողները ներկայացրել են իրենց առաջադեմ պրոդուկտները:

Նոթբուքերի արտադրողները ավանդաբար մրցում էին միմյանց հետ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար՝ ներկայացնելով ավելի հզոր, կոմպակտ եւ նորարարական հատկանիշներով սարքեր։

ASUS-ը, որը մշտապես զարմացնում է իր նորամուծություններով, ներկայացրել է մի քանի նոր մոդել, որոնց թվում առանձնանում է ASUS Zenbook A14-ը։ Նոթբուքը սահմանում է շարժականության նոր չափանիշներ, քանի որ այս սարքը կշռում է մեկ կիլոգրամից քիչ: Բացի դրանից, չնայած կոմպակտ չափերին՝ այն հագեցած է հզոր Snapdragon X պրոցեսորով եւ աջակցում է արհեստական բանականության հավելվածներին։

Ուսումնասիրելով նորույթի տեխնիկական բնութագրերը՝ կներկայացնենք, թե ինչպես է այն արդարացնում սպասելիքները եւ արդյոք կարող է մրցակցել շուկայում առկա այլ թեթեւ նոթբուքերի հետ:

Asus Zenbook A14-ի տեխնիկական բնութագրերը

ASUS Zenbook A14-ի հիմնական առաջնահերթությունը պորտատիվությունն է, սակայն այն ունի նաեւ հզոր պրոցեսոր եւ որակյալ էկրան, որոնց շնորհիվ այն կարող է առանց վերալիցքավորման ավելի քան մեկ օր աշխատել: Եկեք դիտարկենք հիմնական բնութագրերը, որոնց շնորհիվ նոր Zenbook-ն այս տարվա ամենաառաջադեմ նոթբուքերից մեկն է․

●    պրոցեսոր՝ Snapdragon X Elite X1E-78 կամ Snapdragon X X1-26-100 (կախված կոնֆիգուրացիայից)
●     գրաֆիկա՝ Qualcomm Adreno
●     դիսփլեյ՝ 14-դյույմանոց OLED WUXGA 1920x1200 պիքսել կետայնությամբ
●     հիշողություն՝ 16 կամ 32 ԳԲ LPDDR5X-8533
●     օպերացիոն համակարգ՝ Windows 11
●     տվյալների պահպանում՝ մինչեւ 1 ՏԲ (PCIe 4.0)
●     մարտկոցի հզորությունը՝ 70 Վտժ։

Բարելավված դիզայն


ASUS Zenbook A14-ն անմիջապես ուշադրություն է գրավում իր պրեմիում եւ լավ մտածված արտաքին տեսքով: Ակնհայտ է, որ արտադրողները հատուկ ուշադրություն են դարձրել դիզայնին, որպեսզի սարքը ոճային եւ միաժամանակ պրակտիկ տեսք ունենա։ Կորպուսը պատրաստված է նորարարական նյութից՝ Ceraluminium™ ալյումինի օքսիդի կերամիկական ծածկույթից, որի շնորհիվ այն տարբերվում է այլ նմանատիպ սարքերից: Այս նյութը օգտագործվում է ոչ միայն կափարիչի, այլ՝ նոթբուքի ողջ կորպուսի համար։

Սարքն ունի փայլատ հաճելի տեքստուրայով ծածկույթ, որի վրա չեն մնում մատնահետքեր, ինչի շնորհիվ նոթբուքը հարմար է ամենօրյա օգտագործման համար։ Կլորացված եզրերը եւ թեթեւ դիզայնը հատկապես գրավում է հաճախակի շարժման մեջ գտնվող օգտատերերին: Բացի դրանից, այն բացվում է մեկ մատով բարձր ճշգրիտ կրունկի շնորհիվ։

Ամենակարեւորն այն է, որ նոր նոթբուքը կշռում է ընդամենը 980 գրամ, ինչը զարմանալի է՝ հաշվի առնելով նրա արտադրողականությունն ու էկրանի բնութագրերը։

Zenbook A14-ը հասանելի է երկու գույնով՝ մոխրագույն եւ բեժ: Կափարիչի վրա լրացուցիչ դիզայներական լուծումներ չկան, միայն փոքր լոգոն է: Ընդհանուր առմամբ, այս նոթբուքի դիզայնը ցույց է տալիս՝ ինչպես համատեղել մինիմալիստական դիզայնը հուսալիության եւ ամրության հետ՝ առանց ավելորդ դետալների:

Ինչ վերաբերում է ստեղնաշարին, ապա սերիայի մյուս մոդելների պես այն ունի նորմալ չափի ErgoSense ստեղնաշար՝ 19 մմ ստեղերի չափով, ինչպես նաեւ մեծ թաչփադ, որը գտնվում է հենց կենտրոնում եւ համապատասխանում է էկրանին։

Snapdragon X-ի արտադրողականությունը

ASUS Zenbook A14-ն այս շարքի առաջին մոդելն է, որն ունի Snapdragon X պրոցեսոր: Նոթբուքի արտադրողականությունը տպավորիչ է․ ASUS-ն առաջարկում է հզոր եւ էներգաարդյունավետ հարթակ՝ օպտիմիզացված AI առաջադրանքների եւ ամենօրյա աշխատանքի համար: Snapdragon X պրոցեսորն ապահովում է մինչեւ 75 տրիլիոն գործողություն վայրկյանում (TOPS) հաշվարկային արտադրողականություն, որից 45 TOPS-ը գեներացնում է ներկառուցված Qualcomm AI Engine նեյրոպրոցեսորը: Սա լայն հնարավորություններ է բացում AI ալգորիթմների լոկալ մշակման համար՝ առանց ամպ տվյալներն ուղարկելու, ինչը զգալիորեն արագացնում է հավելվածների աշխատանքը եւ մեծացնում դրանց անվտանգությունը։

Նոթբուքն աշխատում է Arm ճարտարապետությամբ Windows 11 օպերացիոն համակարգով, որն օգտատերերին տալիս է այնպիսի առավելություններ, ինչպիսիք են ակնթարթային միացումը քնի ռեժիմից հետո: Այն նաեւ հագեցած է մինչեւ 1 ՏԲ արագ SSD-ով (PCIe 4.0) եւ Wi-Fi 7 անլար մոդուլով, որն աշխատում է 4,8 անգամ ավելի արագ, քան նախորդ տարբերակը:

AI-ի հետ աշխատանքը


Հատուկ AI արագացուցիչի շնորհիվ այս նոթբուքը ստացել է AI-ի հետ աշխատելու նոր հնարավորություններ: Թարմացված 2.0 Copilot+ PC փաթեթը ներառում է փաստաթղթերի եւ կարգավորումների խելացի որոնում, Recall ֆունկցիան՝ օգտագործման պատմություն արագ մուտք գործելու համար եւ տեքստերի եւ պատկերների հետ աշխատելու Click to Do գործիքը:

Կրեատիվ օգտատերերը կգնահատեն Paint-ի գեներատիվ գործիքները եւ ֆոնի հեռացման առանձնահատկությունները, Photos հավելվածի պատկերի վերափոխման հնարավորությունները, ինչպես նաեւ Cocreator հավելվածը, որը էսքիզները վերածում է գեղարվեստական նկարազարդումների: Տեսազանգերն ավելի հարմարավետ են դառնում Windows Studio-ի էֆեկտների եւ ASUS AI-ի աղմուկի չեղարկման գործիքների միջոցով:

Նոթբուքում հասանելի են նաեւ ASUS AI հավելվածները, օրինակ, StoryCube-ը՝ լուսանկարներ եւ վիդեո բովանդակություն կազմակերպելու համար նախատեսված գործիքը: Մեդիա պատկերասրահն օգնում է արդյունավետ կերպով դասակարգել ձեր լուսանկարներն ու տեսանյութերը, մինչդեռ AiSense վեբ-տեսախցիկը հարմարեցնում է էկրանի պայծառությունը, ապահովում գաղտնիությունը եւ բարելավում պատկերի որակը:

Որքա՞ն ժամանակ կաշխատի մարտկոցը

Վերջապես հասանք ամենակարեւոր հարցին. արտադրողները խոստանում են մինչեւ 32 ժամ աշխատանք՝ առանց վերալիցքավորման: Բրաուզինգի, սոցիալական ցանցերից օգտվելու կամ էլփոստը ստուգելու դեպքում նոթբուքն աշխատում է մինչեւ 19 ժամ, իսկ սթրիմինգային ծառայություններից օգտվելիս՝ մինչեւ 28 ժամ։

Մարտկոցի հզորությունը 70 Վտժ է, իսկ արագ լիցքավորումը թույլ է տալիս վերականգնել 60%-ը ընդամենը 49 րոպեում, ինչը հատկապես հարմար է գրասենյակից դուրս աշխատելու պարագայում։ Սա ձեզ կազատի սարքը հաճախակի վերալիցքավորելու անհրաժեշտությունից՝ ավելի քան 24 ժամ պահպանելով բարձր արդյունավետությունը։

OLED էկրանի առավելությունները

OLED էկրանները դարձել են ASUS նոթբուքերի անբաժան մասը, սակայն միեւնույն է շարունակում են օգտատերերին զարմացնել իրենց որակով: Հատկապես զարմանալի է, որ Zenbook A14-ի նման թեթեւ սարքի վրա հաջողվել է տեղադրել պրեմիում OLED էկրան:

Նոթբուքը հագեցած է 14 դյույմանոց ASUS Lumina OLED էկրանով՝ գունային ապշեցուցիչ ճշգրտությամբ եւ 100% DCI-P3 գունային գամմայի ծածկույթով:

Չնայած նոթբուքի կոմպակտ չափին՝ էկրանը պահպանում է OLED տեխնոլոգիայի բոլոր առավելությունները՝ խորը սեւ գույն, բարձր կոնտրաստի հարաբերակցություն (1,000,000:1) եւ ակնթարթային արձագանքման ժամանակ (0,2 մվ): Բացի դրանից, էկրանը 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս է արձակում, ավելի անվտանգ է տեսողության եւ երկարաժամկետ օգտագործման համար:

Օգտատերերը նաեւ ստանում են մի շարք պորտեր: Օրինակ, նոթբուքին կարող եք հեշտությամբ միացնել մինչեւ 3 արտաքին էկրան: Մոնիտորները լիցքավորելու եւ միացնելու համար հասանելի է 2 Thunderbolt 4/USB Type-C-երը, ինչպես նաեւ USB-A պորտը, HDMI-ը եւ MicroSD քարտի ռիդերը։

Երեքը մեկում․ կոմպակտ չափ, արտադրողականություն եւ շարժականություն

ASUS Zenbook A14-ի հիմնական առանձնահատկությունը այս սարքի թեթեւ լինելն է: Միեւնույն ժամանակ, արհեստական բանականությամբ աշխատող պրոցեսորի շնորհիվ  նոթբուքը կարող է երկար (մինչեւ 32 ժամ) աշխատել առանց վերալիցքավորման։

Այս նոթբուքը հարմար է ինչպես գրասենյակում ամենօրյա աշխատանքի, այնպես էլ ճամփորդության ժամանակ։ Կոմպակտ չափերը եւ առանց վերալիցքավորելու երկար աշխատելը կարեւոր գործոն են, հատկապես եթե մոտակայքում վարդակ չկա: Zenbook A14-ը իդեալական է ինչպես աշխատելու, այնպես էլ ստեղծագործելու ժամանակ արտադրողականության եւ շարժականության համադրությունը գնահատողների համար: