Viva-ն մշակել է «UNLIM Basic» սակագնային պլանը, որպեսզի բաժանորդներն այլեւս չմտածեն ծախսվող ՄԲ-երի մասին եւ օգտվեն ինտերնետից առանց սահմանափակումների:
Viva-ի «UNLIM Basic» սակագնային պլանը բոլոր նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից:
«Մեր բաժանորդներն օրեցօր ավելի քիչ են օգտվում ավանդական ձայնային ծառայություններից եւ նախընտրում են ինտերնետը հաղորդակցության ու շփման համար։ Այս միտումը շարունակվում է արդեն մի քանի տարի, եւ մենք մշտապես արձագանքում ենք նմանատիպ փոփոխություններին՝ ներկայացնելով նորարար լուծումներ: Viva-ն առաջարկում է «Unlim Basic» սակագնային պլանը, որը նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից: Սա լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր կարեւորում են հարմարավետ, հասանելի եւ ազատ հաղորդակցությունը թվային դարաշրջանում»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«UNLIM Basic» սակագնային պլանը նախատեսված է առավելապես ինտերնետի միջոցով շփումը նախընտրող կանխավճարային եւ հետվճարային բաժանորդների համար:
Սակագնային պլանը ներառում է՝
• անսահմանափակ ինտերնետ
• 200 րոպե խոսելաժամանակ՝ Viva-ի ցանցի ներսում, ՀՀ բոլոր օպերատորների, ՄՏՍ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Հնդկաստանի ցանցեր զանգերի համար, ինչպես նաեւ 300 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր
• հիմնական րոպեների փաթեթը սպառելուց հետո 10 000 ներցանցային րոպե խոսելաժամանակ:
Սակագնային պլանի արժեքը 3500 դրամ է՝ կանխավճարային բաժանորդների դեպքում՝ 30 օրվա, իսկ հետվճարայինների՝օրացուցային 1 ամսվա համար:
Կանխավճարային տարբերակն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*3500# հրահանգը, իսկ հետվճարայինը՝ «Արագ» ծառայությամբ (*198*3500#) կամ այցելելով Viva-ի սպասարկման կենտրոն։