14:27 | 13.01.25 | Նորություններ | 442

Neuralink-ը հաջողությամբ նեյրոչիպ է տեղադրել երրորդ մարդու գլխում

Իլոն Մասկը հայտնել է, որ Neuralink-ը հաջողությամբ իմպլանտ է տեղադրել արդեն երրորդ պացիենտի մեջ։  

Ձեռնարկատերն այլ մանրամասներ չի հայտնել, սակայն հավելել է, որ 2025 թվականին ընկերությունը նախատեսում է ուղեղի իմպլանտ տեղադրել եւս 20-30 պացիենտի։

Neuralink-ը 2023 թվականին մարդկանց վրա նեյրոչիպերի փորձարկման թույլտվություն է ստացել: Ընկերությունն իր առաջին վիրահատությունը մարդու վրա կատարել է 2024 թվականի սկզբին: Չիպի օգնությամբ պացիենտը կարողացել է մտքի ուժով կառավարել մկնիկի կուրսորը, խաղալ Civilization VI համակարգչային խաղը։

Երկրորդ հիվանդի վիրահատության մասին Իլոն Մասկը հայտարարել էր 2024 թվականի օգոստոսին։ Մեկ օր անց փորձի մասնակիցը կարողացել է «մտքի ուժով» խաղալ Counter-Strike 2 խաղը։

2024 թվականի սեպտեմբերին Neuralink-ը կամավորներ էր փնտրում կույրերի համար Blindsight իմպլանտը փորձարկելու համար: Իսկ նոյեմբերին թույլտվություն է ստացել ԱՄՆ-ից դուրս ուղեղի չիպի առաջին կլինիկական փորձարկումների համար։