15:39 | 07.01.25 | Նորություններ | 763

    Հայտնի է Galaxy Unpacked շնորհանդեսի օրը

    Samsung-ը պաշտոնապես հայտնել է Galaxy Unpacked շնորհանդեսի օրը․ այն կկայանա հունվարի 22-ին։

    Ընկերությունը խոստանում է «նոր գլուխ սկսել բջջային AI-ի պատմության մեջ»:

    Միջոցառումը կհեռարձակվի Սան Խոսեից՝ ընկերության կայքում եւ YouTube ալիքով: Մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 22:00-ին:

    Samsung-ը պատրաստվում է ներկայացնել նոր Galaxy S շարքի սմարթֆոնները եւ Galaxy AI համակարգի թարմացումը՝ ի պատասխան Google Gemini-ի եւ Apple Intelligence-ի։

    Tom's Guide-ը, հիմնվելով արտահոսքի վրա, չի բացառել, որ ընկերությունը կարող է ցուցադրել նաեւ «գերբարակ» Galaxy S25 Slim սմարթֆոնը եւ բյուջետային Galaxy Z Flip FE-ն, ինչպես նաեւ բացահայտել խառը իրականության (XR) ականջակալի մշակման մանրամասները։