14:16 | 24.12.24 | Նորություններ | 194

Google-ը 10%-ով կրճատել է թոփ-մենեջերների թիմը 2022-ից ի վեր

Google-ը 10%-ով կրճատել է թոփ-մենեջմենթի թիմը 2022 թվականի վերջից սկսած։ Խոսքը տնօրենների, փոխնախագահների եւ այլ մենեջերների մասին է, հայտնում է Business Insider-ը։

Ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է՝ որոշ աշխատակիցների տրվել են «ոչ ղեկավար» պաշտոններ, իսկ որոշ պաշտոններ հանվել են։
Google-ի մայր ընկերությունը՝ Alphabet-ը, 2022 թվականին ծրագրել էր օպտիմալացնել ընկերության աշխատանքը։ Այնուհետեւ Google-ի ղեկավար Սունդար Պիչայը կիսվել է ընկերության արդյունավետությունը 20%-ով բարձրացնելու իր ծրագրերով։

2023 թվականի հունվարին նա հայտարարել էր, որ Alphabet-ը կկրճատի 12 հազար աշխատակցի կամ աշխատուժի 6%-ը՝ «կենտրոնանալու ծախսերի կրճատման եւ բիզնեսի առաջնահերթությունների վրա»:

Amazon-ը նույնպես ցանկանում է կրճատել մենեջերների թիվը։ Նպատակը նույնն է՝ պարզեցնել կազմակերպչական կառուցվածքը, բարձրացնել թիմերի շարժունակությունը, նվազեցնել բյուրոկրատիայի աստիճանը եւ ազատվել «արտեֆակտներից», որոնք առաջացել են ղեկավարների թվի աճով։