14:56 | 12.12.24 | Նորություններ | 1148

    Հայտնի են App Store 2024 Awards-ի հաղթոները

    Apple-ը ներկայացրել է App Store 2024 Awards մրցանակաբաշխության հաղթողներին՝ նշելով iPhone-ի, iPad-ի, Vision Pro-ի եւ այլ սարքերի լավագույն հավելվածներն ու խաղերը։

    «Տարվա հավելվածներ» անվանակարգում լավագույններ են`

    •    iPhone-ի համար՝ Lux Optics-ի Kino հավելվածը;
    •    iPad-ի համար՝ Moises Systems-ի Moises հավելվածը;
    •    Mac-ի համար՝ Adobe-ի Adobe Lightroom;
    •    Apple Vision Pro-ի համար՝ Disney-ի What If…? An Immersive Story հավելվածը;
    •    Apple Watch-ի համար՝ Raja V-ի Lumy հավելվածը;
    •    Apple TV-ի համար՝ Formula One Digital Media Limited-ի F1 TV-ն:

    «Տարվա խաղերը» անվանակարգում հաղթել են հետեւյալ խաղերը՝

    •    iPhone-ի համար՝ Farlight Games-ի AFK Journey խաղը;
    •    iPad-ի համար՝ Supercell-ի Squad Busters խաղը;
    •    Mac-ի համար՝ Panic-ի Thank Goodness You’re Here! խաղը;
    •    Apple Vision Pro-ի համար՝ Puddle-իTHRASHER: Arcade Odyssey խաղը;
    •    Apple Arcade-ում՝ Playstack-ի Balatro+ խաղը։

    Ամբողջական ցակնը կարող եք տեսնել այստեղ։