16:26 | 10.12.24 | Նորություններ | 707

Տարին որոնումներում․Google-ը ներկայացրել է 2024-ի թոփ թրենդները

2024 թվականը մոտենում է ավարտին եւ Google-ը ավանդույթի համաձայն ներկայացրել է ամենաթրենդային որոնումները՝ համաշխարհային սպորտային իրադարձություններից մինչեւ համացանցի վիրուսային սենսացիաներ, որոնք գերել են մարդկանց հետաքրքրասիրությունը:

2024-ի հիմնական մարզական իրադարձությունները՝ «Կոպա Ամերիկան» եւ «ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնությունը», գլխավորել են Google-ի գլոբալ որոնումները: Աշերը ԱՄՆ-ի ամենաթրենդային երաժիշտն էր իր կես-թայմ շոուից հետո, մինչդեռ «Օլիմպիական շոկոլադե կեքսերը» սննդի եւ խմիչքի լավագույն թրենդային բաղադրատոմսն էր աշխարհում, երբ նորվեգացի լողորդ Հենրիկ Քրիստիանսենը տեսանյութով իր սերն արտահայտեց դրանց նկատմամբ։

Ընտրությունների նկատմամբ գլոբալ հետաքրքրությունը աճել է այս տարի։ Ամբողջ աշխարհում «U.S. Election»-ը եղել է ամենաթրենդային որոնումը, իսկ նախագահի թեկնածուներ «Դոնալդ Թրամփը» եւ «Քամալա Հարիսը» եղել են ամենաթրենդային մարդկանց հնգյակում:

«Inside Out 2»-ը եղել է տարվա ամենաթրենդային ֆիլմը, Քենդրիկ Լամարի «Not Like Us»-ը՝ ամենաթրենդային երգը: Օգոստոսին սոցիալական մեդիայի վիրուսային տեսանյութն ամերիկացիների համար նորովի բացահայտեց «demure» բառի իմաստը:

Մարդիկ նաեւ նոր փորձառություններ են փնտրել Google Maps-ում․ Իտալիայի Արենա դի Վերոնա եւ Լաս Վեգասի Սֆերա մարզադաշտերը, համապատասխանաբար, ամենաշատ որոնված մարզադաշտերն էին եւ ԱՄՆ այցելուների գրավչությունը:

Google-ում 2024 թվականի գլոբալ թրենդների ամբողջական ցանկերը կարող եք տեսնել այստեղ։