11:15 | 05.12.24 | Նորություններ | 1425

SADA-ն ստացել է Google Cloud-ի նոր մասնագիտացում

Ամպային խորհրդատվության եւ պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ն ստացել է Google Cloud-ի 11-րդ՝ գեներատիվ AI-ի ծառայությունների մասնագիտացումը։

Այս մասնագիտացմանը հասնելու համար SADA-ից պահանջվել է Google Cloud-ի գեներատիվ AI (GenAI) ծառայությունների օգտագործման պրակտիկան, հաճախորդների հաջող փորձառությունները եւ առաջադեմ տեխնիկական հմտությունները, որոնք մանրակրկիտ գնահատվել են Google Cloud-ի եւ երրորդ կողմի աուդիտորի կողմից: Այս գործընթացի շնորհիվ SADA-ն ապացուցել է գեներատիվ AI լուծումներ եւ ծառայություններ զարգացնելու կարողությունը տարբեր ոլորտներում՝ ներառյալ առողջապահությունը, բնագիտությունը, մեդիան, ժամանցը, ֆինանսական ծառայությունները, հանրային ոլորտը եւ այլն:

Օրինակ, SADA-ն առողջապահական կազմակերպությունների համար մշակել է խելացի պլանավորման գործիք՝ հնարավորություն տալով կառավարել անձնակազմի հերթապահությունները։ SADA-ն նաեւ հայտնի սպորտային թիմի համար ստեղծել է անհատականացված առաջարկների գործիք՝ երկրպագուների ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով: SADA-ի՝ AI-ի վրա հիմնված լուծումներն օգնել են նաեւ ապահովագրական մի ընկերության՝ կարեւոր գործերի առաջնահերթությունը վերահսկելու գործում։

«SADA-ի հետ աշխատելը մեզ օգնեց գեներատիվ AI-ն ըմբռնելու եւ լավագույնս օգտագործելու հարցում: Դա մեծ առաջընթաց էր AI-ի հետ աշխատելիս։ Մենք հասկացանք ոչ միայն արհեստական բանականության հայեցակարգը, այլեւ, թե ինչպես կարող ենք կիրառել այն մեր պրոդուկտներում»,- նշել է առողջապահական կադրերի կառավարման GoEasyCare ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Ռայթը։

«Մեր անհատականացված AI լուծումներն ու ծառայությունները տարբեր ոլորտների հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարելագործել աշխատակիցների եւ հաճախորդների փորձառությունները եւ նոր հնարավորություններ ստեղծել աշխատանքային հոսքերն ավելի արդյունավետ ապահովելու համար։ Այս մասնագիտացումը ցույց է տալիս, թե ինչպիսի բազմազան եւ անհատական ծառայություններ ենք տրամադրում եւ ինչպիսի նորարարական լուծումներ գտնում՝ մեր հաճախորդների եզակի կարիքները բավարարելու նպատակով»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Դանա Բերգը: