17:30 | 28.11.24 | Նորություններ | 661

Founders Running Club-ը գալիս է Երեւան

Երեւանը միանում է «Founders Running Club» (FRC) գլոբալ նախաձեռնությանը, որը կապում է հիմնադիրներին, ներդրողներին եւ տեխնոլոգիական էնտուզիաստներին՝ շաբաթական վազքի եւ գործարար կապերի միջոցառումների միջոցով:

Այս միջոցառումներն անցկացվում են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Բեռլինը, Դուբայը, Լոնդոնը, Լիսաբոնը եւ այլն:

FRC-ի առաջին միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին: 5 կմ վազքին կհաջորդի սուրճ եւ զրույցներ տեխնոլոգիական էկոհամակարգի մասնագետների հետ: Մանրամասներին ծանոթանալ կամ խմբին միանալ հնարավոր է այստեղ։