13:00 | 26.11.24 | Նորություններ | 12165
Viva-ի «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների գերակշիռ մասը դիտում է YouTube-ի բովանդակություն՝ ֆիլմեր, փոդքասթներ, ժամանցային, մասնագիտական ու կրթական նյութեր, շորթեր (կարճ տեսանյութեր):
Շատերն ունեն իրենց վլոգներն ու YouTube-յան ալիքները: YouTube-ն ամենալայն տարածում ունեցող հավելվածն է ու այստեղ ժամանակ են անցկացնում մեծերն ու երիտասարդները՝ հավասարապես, ամսական կտրվածքով մոտ 15 ժամ:
Այս ամենը հաշվի առնելով՝ Viva-ն որոշել է ընդառաջ գնալ եւ «Y» կանխավճարային սակագնային պլանի իր բաժանորդների համար եւս YouTube հավելվածը դարձնել հասանելի՝ առանց հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու: Այսինքն YouTube-ը՝ գումարած 20 ԳԲ ինտերնետ փաթեթն ու ներառված րոպեները՝ 3000 դրամ/30 օր սակագնի դիմաց:
«Ուրախ լուր ունենք հայտնելու, այս անգամ արդեն «Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներին: YօuTube-ը դարձել է հասանելի՝ առանց ներառված ինտերնետ փաթեթի ՄԲ-երը սպառելու: Մեր բաժանորդները կարող են օգտվել իրենց ամենասիրված հավելվածից անսահմանափակ: Viva-ն մշտապես ընդառաջում է իր բաժանորդներին», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Y» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները 3000 դրամ/30 օր սակագնի դիմաց ստանում են 20 ԳԲ ինտերնետ, 1500 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան եւ Հնդկաստան զանգերի համար, 10 000 ներցանցային րոպե՝ 1500 րոպե փաթեթը սպառելուց հետո օգտագործման համար, 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն:
Ի դեպ, «Y» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում Kinodaran, Yandex Plus, TikTok, Instagram, Facebook, Spotify, ClubHouse, Viber, WhatsApp, Telegram, Messenger, X, Zoom, Skype, Zangi, Snapchat, IMUSIC, Иви եւ Apple Music հավելվածներից օգտվելիս նույնպես հիմնական ինտերնետ փաթեթի ՄԲ-երը չեն սպառվում: