Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։
Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։
Fastex-ից հայտնել են, որ հընթացս Մալթայում կայացած SiGMA B2B մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն արժանացել է «Տարվա առաջնորդ» մրցանակին։ Forbes-ի հետ զրույցում Վիգեն Բադալյանն անդրադարձել է արվեստի թվայնացմանը․ «Նորարարությունը մեծ դեր է ունենալու ֆինանսական ոլորտի եւ արվեստի ապագայի ձեւավորման գործում։ Web3-ը ներդրողներին, ստեղծագործողներին եւ պարզապես ոլորտով հետաքրքրվողներին մշտապես առաջարկում է թվային ակտիվների կիրառությամբ ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ»:
Վերջերս Fastex-ն ստացել է նախնական հաստատում Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) Վիրտուալ ֆինանսական ակտիվների (VFA) 4-րդ դասի արտոնագրի համար: Սա նոր ձեռքբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու եւ օրենսդրական նոր կարգավորումների ստացման համատեքստում:
Այս տարի ftNFT YoCerebrum Awards-ի պարգեւատրումները 2024 FTN-ը եւ «Բահամուտ» ձկան տեսքով արձանիկն էին, որը խորհրդանշում է նորարարություն եւ ստեղծարարություն։ Մրցանակաբաշխության անվանակարգերը 15 էին։ Միջազգային ժյուրիի քվեարկության փուլը հաղթահարելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել է 4 թեկնածու, ինչին հաջորդել է բլոկչեյն եւ հանրային քվեարկությունը, որի արդյունքներն են․
• Տարվա NFT նախագիծ ՝ «You Could Suffer in Heaven»/«Դու կարող ես տառապել դրախտում»
• Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթալ սփեյսում՝ «Ջոկեր» հավաքածու
• NFT հայտնություն՝ Անաստասիա NFTart
• Լավագույն ֆիջիթալ NFT՝ «Tempus Impromptu»
• Ամենանորարարական NFT հավաքածու՝ «Cacticrew»
• Լավագույն Motion Art NFT՝ «Mind Your Scrolling»
• Լավագույն AKNEYE արտիստ Բիենալե 2024-ի ընթացքում՝ Սաթենիկ Ղուլիջանյան
• Լավագույն AKNEYE արտիստ՝ Ռաֆայել Մեգալ
• Լավագույն սփեյս YoCerebrum-ում՝ «Dubai Sports Track»
• Լավագույն նորաձեւության NFT նախագիծ՝ «LAGANZA»
• Լավագույն Dream Factory նախագիծ՝ Վարդան Տեպիկյանի արվեստի պատկերասրահ
• Լավագույն Web 3.0 լուսաբանում՝ «HackerNoon»
• Լավագույն FTN կազինո խաղ՝ «Barbara Bang – FTN Coins»
• Լավագույն Ortak խաղի հավաքածու՝ «Evolution – FTN Crazy Game»
• Լավագույն YoCerebrum կազինո սփեյս՝ CreedRoomz
«Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է մոտիվացնել եւ աջակցել այն բոլոր արտիստներին եւ մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունենում թվային արվեստի, NFT-ների բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործընթացում»,- ասվում է հաղորդագրությունում: