14:44 | 19.11.24 | Նորություններ | 1380

    «Գործնական հմտությունների կատարելագործում» մրցույթն ընդունում է հայտեր

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ:

    Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 32 միլիոն դրամ:

    «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում տրամադրել թեմատիկ միջոցառում կազմակերպելու նպատակով: Մրցույթին կարող են մասնակցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք համապատասխանում են սահմանված նվազագույն որակավորման տվյալներին:

    Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձեւով` armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչեւ դեկտեմբերի 3-ը՝ այստեղ։