11:50 | 15.10.24 | Նորություններ | 1002

    Մեկնարկել է MWC 2024-ի մասնակցության հայտերի ընդունումը

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025թ․ մարտի 3-ից 6-ը Բարսելոնայում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress Barcelona 2025) միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտադիմումների ընդունման մասին։

    Ցուցահանդեսին նախարարությունը կմասնակցի «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերությունները:

    Նախարարությունը կհոգա ցուցահանդեսային տարածքի վարձակալության, տաղավարի կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսերը, կեցության հետ կապված այլ ծախսերը կհոգան ընտրված ընկերությունները:

    Ցուցահանդեսին մասնակցելու համար հայտադիմումները կարելի է ներկայացնել մինչեւ նոյեմբերի 3-ն այստեղ։ Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման պաշտոնական կայքում։