11:47 | 12.09.24 | Նորություններ | 1668

    STAN հրեշտակների ցանցն ընդունում է հայտեր

    Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) հայտարարել է 19-րդ փիչինգ միջոցառման հայտերի ընդունման մասին։

    Դիմել հնարավոր է 3 անվանակարգում․

    •    Ավանդական հրեշտակ ներդրում. նախասաղմնային փուլի ստարտափներ՝ նվազագույն կենսունակ արտադրանքով (MVP) եւ սկզբնական չափելի արդյունքով:
    •    Կանանց ձեռներեցություն. կին հիմնադիրներով ստարտափները կարող են լինել նույնիսկ գաղափարի փուլում:
    •    Moonshot Track. բարձր ռիսկային/բարձր շահույթ ունեցող նախագծեր՝ գլոբալ մարտահրավերների համար խորը տեխնոլոգիական լուծումներով:

    Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 26-ն է: Դիմել՝ այստեղ։ Փիչինգ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։