17:18 | 10.09.24 | Նորություններ | exclusive 7449

Փոքր չափի դրամաշնորհներ՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը

«Իմփակտ ինովացիաների ինստիտուտի նախաձեռնություններ» հիմնադրամը WISE ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ 4 փոքր դրամաշնորհային ծրագրերի համար՝ յուրաքանչյուրը մինչեւ 820 հազար դրամի չափով:

Ծրագիրը նախատեսված է աջակցելու այն կազմակերպություններին, որոնք պայքարում են կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանության, տնտեսական զարգացման եւ համայնքային կյանքի բարելավման ուղղությամբ։ Բացի այդ, բարձրացնել իրազեկվածությունը Safe YOU հավելվածի վերաբերյալ։

Դրամաշնորհային ծրագրերը նախատեսված են ոչ առեւտրային կազմակերպությունների, պետական ուսումնական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք կենտրոնացած են կանանց եւ աղջիկների հիմնախնդիրների լուծման վրա։ Խրախուսվում են այն կազմակերպություններին, որոնք նորարարական ծրագրեր են իրականացնում բռնության կանխարգելման, համայնքային ներգրավվածության եւ սոցիալական արդարության ոլորտներում։

Ներկայացվող ծրագրերը կարող են ունենալ հետեւյալ ուղղությունները՝

•    Կրթության, վերապատրաստման եւ հմտությունների զարգացման ծրագրեր թիրախային համայնքների, դպրոցներ համար;
•    Սոցիալական եւ զանգվածային լրատվամիջոցների արշավներ՝ օգտագործելով տեղական ռեսուրսներ;
•    Աշխատանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ եւ համագործակցություն համայնքի ՔՀԿ-ների եւ քաղաքապետարանների միջեւ։

Նշենք, որ անկախ ներկայացվող ծրագրի հիմնական ուղղությունից, ծրագիրը պետք է պարունակի Safe YOU հավելվածի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործողություններ:

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։ Դիմորդները պետք է ներկայացնեն էլեկտրոնային հայտ, որը կներառի ծրագրի մանրամասները եւ բյուջեն։ Հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու նաեւ տեղեկատվական դասընթացներին՝ դրամաշնորհային ծրագրի լավագույն կիրառման համար։ Ծրագրի ընտրությունը կավարտվի հոկտեմբերի 15-ին, իսկ վերջնական պայմանագրերը կկնքվեն հոկտեմբերի 25-ին։

Մինչ դիմելու վերջնաժամկետը՝ կանցկացվի երկու տեղեկատվական դասընթաց՝ օգնելու համար հետաքրքրված դիմորդներին ճիշտ ձեւակերպել հայտերը։ Դասընթացները նախատեսված են սեպտեմբերի 13-ին եւ 19-ին ժամը 14։30-ին։ Միանալու եւ Zoom հղումը ստանալու համար հարկավոր է լրացնել գրանցման ձեւն այստեղ։

«Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության եւ հավասարության» (WISE) ծրագիրը նպատակ ունի փոքր դրամաշնորհներ տրամադրել կանանց կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), համայնքային կազմակերպություններին եւ այն կազմակերպություններին, որոնք կենտրոնացած են կանանց, աղջիկների եւ խոցելի խմբերի հիմնախնդիրների եւ տնտեսական զարգացման վրա։

Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է այստեղ։