MarketWatch-ն անդրադարձել է հայկական տեխնոլոգիական էկոհամակարգին, ներկայացրել՝ ինչպես է Սիլիկոնային հովտից հեռու գտնվող փոքրիկ երկիր Հայաստանը կառուցում զարգացող տեխնոլոգիական հանգույց՝ գլոբալ հսկաների եւ տեղական ստարտափների հետ միասին:
«Տարիների ընթացքում մի շարք գլոբալ վայրեր ճանաչվել են որպես տեխնոլոգիական կենտրոններ՝ Մանհեթենի Սիլիկոնային ծառուղուց, Շոտլանդիայի Սիլիկոն Գլենից մինչեւ Հարավային Աֆրիկայի Սիլիկոնային հրվանդան: Սիլիկոնային հովտից 7000 մղոն հեռավորության վրա այժմ մեկ այլ տեխնոլոգիական կենտրոն է զարգանում Կովկասի խորքում:
Խորհրդային Միության փլուզումից հետո իր անկախությունը ձեռք բերելուց ավելի քան քառորդ դար ի վեր Հայաստանը կառուցել է զարգացող տեխնոլոգիական ոլորտ, որը ներառում է արեւմտյան տեխնոլոգիական հսկաներ եւ տեղական ստարտափների մի շարք»,- գրում է MarketWatch-ը։
Հոդվածում որպես հաջողության պատմություն ներկայացված են Picsart-ի ձեռքբերումները։ Հաջողության գրավականներից մեկը նշվում է Սփյուռքի հետ ամուր կապն ու արտասահմանում ապրող հայ մասնագետների ազդեցությունն ու փորձի ներդրումը։ Նշվում է նաեւ վերջին տարիներին ռուսական ռելոկացիայի արդյունքում ոլորտի դրական փոփոխություններն ու զարգացումը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։