14:24 | 23.08.24 | Նորություններ | 1941

Instagram-ի պրոֆիլում հնարավոր կլինի երգ ավելացնել

Instagram-ը գործարկել է պրոֆիլի նկարագրության մեջ երգ ավելացնելու հնարավորություն:

Նոր ֆունկցիան հասանելի է հավելվածի վերջին տարբերակում: Ձեր պրոֆիլի կարգավորումներում կարող եք երգ ավելացնել եւ ընտրել 30 վայրկյանանոց հատված նվագարկելու համար:

Էջը դիտող օգտատերերը կկարողանան նվագարկել եւ դադարեցնել այն: Երգը հնարավոր է նաեւ հեռացնել պրոֆիլից կամ փոխարինել մեկ ուրիշով: