15:40 | 16.08.24 | Նորություններ | 12425

Անսահմանափակ YouTube՝ ամսական 3000 դրամով

YouTube, Facebook, Instagram, WhatsApp, Telegram, Viber, TikTok. այս հավելվածներն ամենապահանջվածն են Viva-ի «Y» հետվճարային սակագնային պլանի բաժանորդների կողմից:

Առավել շատ ինտերնետ օգտագործվում է տեսանյութեր դիտելու համար, եւ թրաֆիկի զգալի մասը բաժին է ընկնում YouTube-ին: Ցանկում առաջին տեղը զբաղեցնող YouTube-ն աշխարհով մեկ նույնպես տարբեր տեսանյութեր դիտելու, ստեղծելու, տարածելու ամենատարածված սթրիմինգային հարթակն է՝ ավելի քան 2.6 միլիարդ ակտիվ օգտատերով:


Աշխարհում YouTube-ից օգտվողների շուրջ 21%-ը 25-ից 34 տարիքային խմբի ներկայացուցիչ է: «Y» հետվճարային սակագնային պլանի դեպքում բաժանորդների այդ նույն՝ 25-ից 34 տարիքային խմբի ներկայացուցիչներն օգտվողների շուրջ 20%-ն է. առկա է տոկոսային գրեթե նույն հարաբերակցությունը: Սակայն «Y» հետվճարային սակագնային պլանի դեպքում տարիքային ամենամեծ խումբը 35-ից 44 տարեկաններն են, որոնք շուրջ 34% են կազմում:

Հատկապես երիտասարդների համար անսահմանափակ YouTube-ն իդեալական հնարավորություն է՝ YouTube-յան սեփական ալիքի ու բովանդակության առաջխաղացման համար:


Բաժանորդների նախասիրությունները հաշվի առնելով՝ «Y» հետվճարային սակագնային պլանի բաժանորդների համար Viva-ն YouTube-ը դարձրել է անսահմանափակ, այսինքն՝ YouTube-ից հնարավոր է օգտվել՝ առանց սակագնային պլանի շրջանակում տրամադրվող հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու: Ավելացել է նաեւ հիմնական փաթեթում ներառված ինտերնետի ծավալը. ամսական 30 ԳԲ՝ նախկին 20 ԳԲ-ի փոխարեն:

Սակագնային պլանի ամսավճարը մնում է անփոփոխ` 3000 դրամ, իսկ հաճախորդին տրվող հնարավորություններն առավել շատ եւ ճկուն:

«Մենք միշտ գնահատում ենք հաճախորդների կարիքները, վերլուծում դրանք եւ առաջարկում լուծումներ: Viva-ի ծառայությունները հենց այդպես են դառնում շուկայում լավագույն առաջարկը: Թեեւ կանխատեսելի էր, սակայն նաեւ թվերի տեսքով արտահայտված՝ YouTube-ից օգտվելու պահանջարկը գերազանցում է սոցիալական հարթակներում շփման համար նախատեսված այլ հավելվածների պահանջարկը», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Հայաստանում YouTube-ից օգտվում է մեդիա բովանդակություն սպառողների ավելի քան 60%-ը: Սա նույնպես ցույց է տալիս, որ YouTube-ի պահանջարկն ավելին է, քան տարածված մյուս հավելվածների հանդեպ հետաքրքրությունը: Առաջին եռամսյակի համեմատությամբ՝ 2024թ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է YouTube-ից օգտվողների կտրուկ աճ, եւ այս միտումը շարունակական է: Այս ուսումնասիրությունը կարեւոր է՝ հաճախորդներին անհրաժեշտ եւ մատչելի սակագնային փաթեթներ առաջարկելու համար:

Եվ այսպես, «Y» հետվճարային սակագնային պլանի բաժանորդները այսուհետ կարող են օգտվել YouTube-ից՝ առանց հիմնական ինտերնետ փաթեթը սպառելու, ինչպես նաեւ ստանալ նախկինից ավելի շատ՝ 30 ԳԲ ծավալով ինտերնետ: