14:42 | 08.08.24 | Նորություններ | 7857

Ռայան Ռեյնոլդսը միացել է SADA-ի Ground School-ին

Հայտնի դերասան, ձեռնարկատեր, պրոդյուսեր եւ գրող Ռայան Ռեյնոլդսը կմիանա բիզնեսի եւ տեխնոլոգիական առաջատար խորհրդատու եւ Google Cloud Premier մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ի կազմակերպած Ground School դպրոցին։

Ground School-ը վիրտուալ միջոցառում է, որը նախատեսված է բիզնես առաջնորդների, ՏՏ մասնագետների եւ ամպային տեխնոլոգիաներով հետաքրքրվողների համար: Դպրոցը միտված է զարգացնելու մասնակիցների հմտությունները, որպեսզի արդյունքում նրանք կարողանան օգտագործել Google Cloud-ը եւ AI-ը ամբողջ ներուժով՝ իրենց աշխատանքում եւ ընկերությունները զարգացնելու համար։

Վիրտուալ սիմպոզիումի ընթացքում մասնակիցները կծանոթանան Google Cloud-ի լուծումների եւ արհեստական բանականության գործնական ռազմավարությունների վերջին նորություններին։

Մեկօրյա միջոցառումը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին Երեւանի ժամանակով 19։00-ին, որին կարելի է միանալ նաեւ Հայաստանից՝ գրանցվելով այստեղ։ Նիստերը նախատեսված են տեխնիկական եւ ոչ տեխնիկական լսարանի համար:

Բանախոսների թվում են նաեւ հեղինակ եւ հետազոտող Ջին Քիմը, Google-ի ճարտարագիտության գծով փոխնախագահ Ուրս Հոլցլեն, Acceleration Economy-ի համահիմնադիր Բոբ Էվանսը, Insight-ի Հյուսիսային Ամերիկայի տեխնոլոգիական գլխավոր տնօրեն Խուան Օռլանդինին, SADA-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Մայլս Ուորդը եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

Միջոցառումը ներառում է 20 տեղեկատվական նիստ, որոնք կվարեն ամպային ոլորտի առաջատար մասնագետները, ինչպես նաեւ SADA-ի հաճախորդները եւ գործընկերները: Մասնակիցներին կներկայացվեն հաջողության պատմություններ, որոնք ցույց կտան Google Cloud-ի փոխակերպիչ ազդեցությունը տարբեր ոլորտներում աշխատող ձեռնարկությունների վրա։