16:20 | 30.07.24 | Նորություններ | 10277

Մեկնարկել է Ucom-ի մարզային ցանցերի վերազինման գործընթացի նոր փուլը

Ucom ընկերության մարզային ցանցերի վերազինման ռազմավարության շրջանակում մեկնարկել է նոր երկարաժամկետ նախագիծ, որի առաջին փուլով աշխատանքներ են իրականացվում Լոռվա մարզում։

Նախագիծն ուղղված է շարժական ցանցի արդիականացմանը։ Արդյունքում մարզերում հասանելի կլինի ժամանակակից 4G (LTE) եւ 4G+ ցանցը, որը ապագայում թույլ կտա նաեւ արագ եւ հեշտ անցում կատարել նոր սերնդի 5G ցանցին։ Սա կապահովի բաժանորդների համար արագ եւ որակյալ կապ, ավելի կայուն ծածկույթ։

Աշխատանքների ընթացքում բաժանորդները կարող են նկատել որոշակի կապի ընդհատումներ, որոնք կապված են հին ցանցից նորին անցումով։

«Մեր ռազմավարության մաս է մարզերում որակյալ ու կայուն կապ ապահովելը բաժանորդների համար, եւ մենք հետեւողականորեն իրականացնում ենք այս ծրագրերը։ Այս պահին մեր տեխնիկական թիմը Լոռվա մարզում է, վստահ եմ, որ շատ շուտով մեր Լոռվա բաժանորդները իրենց ամենօրյա կյանքում կզգան այս աշխատանքի ազդեցությունը։ Մեր նպատակն է, որ մեր բաժանորդները ստանան լավագույն հնարավոր ծառայություններն՝ անկախ իրենց բնակության վայրից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ցանցերի արդիականացումն իրականացվում է Nokia ընկերության հետ համագործակցությամբ։ Nokia-ն մասնակցում է Ucom-ի ֆիքսված եւ բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքներ թարմացմանը եւ նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանցի կառուցմանը։