11:00 | 22.07.24 | Նորություններ | 5171

AI-նոթբուք Vivobook S 15․ ASUS-ի առաջին Copilot+-ով համակարգիչը

Վերջին մի քանի տարվա ընթացքում ավելի շատ ենք հանդիպում արհեստական բանականության առաջընթացին: Արհեստական բանականությունը բարելավել է ամենօրյա աշխատանքային հոսքը եւ աստիճանաբար իր ճանապարհն է բացում դեպի համակարգիչ՝ դրանք դարձնելով ավելի խելացի, արդյունավետ եւ հեշտ օգտագործման համար:

Այս միտումի վառ օրինակներից է ASUS ապրանքանիշի նոր նոթբուքը՝ Copilot+-ով Vivobook S 15-ը: Այն արդեն անվանում են հեղափոխական սարք նոթբուքերի կատեգորիայում։

Այս նոթբուքն ապահովում է անհավատալի արտադրողականություն՝ Snapdragon X Elite հաշվողական հարթակի շնորհիվ: Միեւնույն ժամանակ, այն հագեցած է բոլոր այն հատկանիշներով, որոնցով առանձնանում է ASUS-ը` բարձրորակ էկրան եւ շարժականություն: Ուսումնասիրենք, թե ինչով է այս նոթբուքը տարբերվում նախորդ մոդելներից եւ ինչպես է այն օգտագործում AI-ը:

Թեթեւ եւ արտադրողական՝ երկուսը մեկում

ASUS-ը սիրում է զարմացնել իր նոթբուքերի չափսերով: Vivobook S 15-ը թեթեւության եւ նորարար արտադրողականության կատարյալ համադրություն է: Ընդամենը 1,42 կգ քաշով եւ 14,7 մմ հաստությամբ այս նոթբուքը հեշտ է տեղափոխել եւ հարմար օգտագործել մեքենայում եւ ճանապարհորդելիս:

Այնուամենայնիվ, նրա կոմպակտ չափը չի խանգարում տպավորիչ արտադրողականություն ունենալ: Նոթբուքը սնուցվում է Snapdragon X Elite պրոցեսորով՝ Qualcomm-ի կողմից ստեղծված նորագույն եւ առաջադեմ չիպով: 45 Վտ հզորությամբ ջերմային փաթեթը 21%-ով ավելի արագ է, քան Apple M3-ը, իսկ վայրկյանում 75 տրիլիոն գործողությունների կատարումը Vivobook S 15 դարձնում է իսկական աշխատանքային կայան: Ներկառուցված Qualcomm AI Engine-ը գեներացնում է 45 TOPS, ինչը թույլ է տալիս արդյունավետ եւ արագ կատարել բարդ առաջադրանքներ, ներառյալ AI մշակումը:

Բարձր արագությամբ երկալիք LPDDR5X-8448 հիշողություն մինչեւ 32 ԳԲ առավելագույն կոնֆիգուրացիայում եւ արագ մինչեւ 1 ՏԲ ծավալով PCIe SSD կրիչն ապահովում են հավելվածների ակնթարթային բեռնումը:

Միեւնույն ժամանակ, Vivobook S 15-ը արագ հովանում է խելացի IceCool համակարգի շնորհիվ: Այս համակարգը բաղկացած է երկու օդափոխիչից, ջերմային խողովակներից եւ օդանցքներից, որոնք հեռացնում են ջերմությունը էկրանից եւ պրոցեսորից:

Լիցքավորումը

Ինչո՞վ են տարբերվում Snapdragon X Elite պրոցեսորները: Դրանք շուկայում ամենաէներգաարդյունավետ պրոցեսորներից են: Ինչպես ցույց են տվել թեստերը, այս պրոցեսորը հավասարապես լավ է աշխատում ինչպես ցանցին միացած, այնպես էլ մարտկոցով աշխատելիս:

Ի դեպ, այս նոթբուքը կարող է աշխատել 18 ժամ առանց վերալիցքավորման։  Արտադրողներին հաջողվել է երկարացնել մարտկոցի կյանքը եւ ավելացնել լիցքավորման ցիկլերը 1000-ից մինչեւ 1200: Այսինքն՝ նոր Vivobook S 15-ը սովորաբար մեկ լիցքավորման դեպքում 3 ժամից ավելի է աշխատում՝ նախորդ մոդելների համեմատ: Սարքը համատեղելի է նաեւ արտաքին մարտկոցների եւ շարժական լիցքավորիչների հետ։

Copilot+-ի եւ AI-հավելվածների հնարավորությունները


Այս նոթբուքի հիմնական առանձնահատկությունը արհեստական բանականության հնարավորություններն են՝ ASUS-ի եւ Microsoft-ի եւ Qualcomm-ի համագործակցության արդյունքը։ Հիշեցնենք, որ Snapdragon X Elite պրոցեսորն ունի հատուկ արագացուցիչ, որն ապահովում է AI գործողություններում կատարումը 45 TOPS-ով։ Սա թույլ է տալիս AI բարդ առաջադրանքներ կատարել տեղում՝ առանց տվյալները ամպ ուղարկելու անհրաժեշտության:

Ձեր սիրած հավելվածները գործարկելու համար կա առանձին Copilot ստեղ: Սեղմելով այն՝ անմիջապես աջ կողմում բացվում է պատուհան, որտեղ կարող եք գրել ձեր հրահանգները (prompt): Օրինակ, AI օգնականը թույլ է տալիս բարելավել պատկերն ու ձայնը տեսակոնֆերանսների եւ զանգերի ժամանակ, ինչպես նաեւ ստեղծում է ենթագրեր անգլերենով: Մյուս կողմից, Cocreator-ը թույլ է տալիս ստեղծել թվային պատկերներ:

ASUS-ը նաեւ կատարելագործել է StoryCube հավելվածը, որը հեշտացնում է լուսանկարների կազմակերպումն ու որոնումը։ Հավելվածը կարող է նկարներ ներմուծում ձեր տեղական պահեստից, միացված սարքերից եւ ամպային ծառայություններից:

ASUS AI-ի այլ հավելվածները նույնպես օգնում են ձեր աշխատանքին, օրինակ՝ մթագնել էկրանը, երբ նայում եք հեռուն կամ ավտոմատ կերպով միացնելով բլոկավորումը անվտանգության համար: Ընդհանուր առմամբ, AI-ի առանձնահատկությունները հեշտացնում են առօրյա առաջադրանքների կատարումը:

Դիսփլեյ ու ձայն աշխատելու եւ զվարճանալու համար

Պրեմիում OLED էկրանը եւ Dolby Atmos հավաստագրով Harman Kardon աուդիո համակարգը ստեղծում են կատարյալ հարթակ աշխատանքի եւ զվարճանքի համար: Այն զարմանալիորեն արագ է՝ 120 Հց թարմացման արագությամբ եւ 0,2 մվ արձագանքման ժամանակով: Էկրանն առաջարկում է նաեւ առավելագույն պայծառություն՝ 600 կդ/մ², ինչը հիանալի է աշխատում արեւի պայծառ լույսի տակ: Այս էկրանի վրա սեւ գույնի երանգները նույնպես մոխրագույն չեն թվում ցայտագունության ամենաբարձր մակարդակի շնորհիվ:

Կինոթատրոնին նմանվող գունային գամմա.  DCI-P3 տարածության 100%՝ պրոֆեսիոնալ ֆոտո եւ վիդեո մշակման, գրաֆիկական դիզայնի եւ մուլտիմեդիա ժամանցի համար: OLED էկրանն ունի Pantone-ի հավաստագիր եւ ապահովում է գույների բարձր ճշգրտություն։  Նկատի ունեցեք, որ այս ցուցանիշը մնում է անփոփոխ էկրանի ցանկացած պայծառության դեպքում:

Արտադրողները տեղադրել են նաեւ Harman Kardon բարձրախոսներ, որոնք զարմանալիորեն հզոր են նոթբուքի համար։ Դրա հետ մեկտեղ Dolby Atmos համակարգը աշխատում է ձայնի վրա՝ խաղերի կամ տեսանյութերի մեջ ամբողջական սուզվելու համար։ Սա եւս մեկ առավելություն է վիդեո բովանդակության վրա աշխատող մասնագետների համար:

Արտաքին տեսքը եւ ստեղնաշարի առանձնահատկությունները

Vivobook S 15-ն առանձնանում է իր թարմ դիզայնով: Սա էլեգանտ եւ կոկիկ նոթբուք է՝ առանց որեւէ լուսային էֆեկտների կափարիչի վրա: Նոթբուքը կարող է բացվել գրքի պես 180 աստիճանով. այդպիսով, սեղանի մյուս կողմում նստածը կարող է ձեզ հետ նայել էկրանին, որն, ի դեպ, զբաղեցնում է կափարիչի տարածքի 89%-ը։ Էկրանի վերեւում տեղադրված է FHD IR տեսախցիկ՝ Windows Hello-ի աջակցությամբ եւ ներկառուցված գաղտնիության փականակով:

Էկրանի տակ տեսնում ենք ստեղնաշարը, ավելի մեծ ֆունկցիոնալության համար թվային բլոկը եւ բավականին մեծ թաչփադը: Ըստ արտադրողների՝ ստեղների սեղման խորությունն է 1,7 մմ է, ինչը այն դարձնում է իդեալական երկարաժամկետ մուտքագրման համար: Լրացուցիչ գործառույթներից են արդեն նշված Copilot ստեղը, սմայլիկների ստեղը եւ կարգավորվող լուսավորությունը: Գույնը եւ պայծառությունը կարելի է ընտրել ձեր տրամադրության համապատասխան: Դա արվում է MyASUS հավելվածի միջոցով։

Միացում ցանցին

Նոթբուքն օգտագործում է Qualcomm FastConnect 7800 անլար մոդուլը, որն աջակցում է Wi-Fi 7-ին․ այն գրեթե հինգ անգամ ավելի արագ է, քան նախորդ Wi-Fi 6 ստանդարտը։ Գրասենյակից դուրս հաճախ աշխատող օգտատերերը կգնահատեն այս հնարավորությունները: Նոթբուքը ավտոմատ կերպով ընտրում է ամենաուժեղ ազդանշանով մուտքի կետը:

Բացի դրանից, Wi-Fi 7-ը թույլ է տալիս կիսել ցանցային ռեսուրսները մի քանի սարքի հետ: Bluetooth LE Audio-ի աջակցությամբ կարող եք միաժամանակ միացնել մինչեւ երեք զույգ Bluetooth ականջակալ՝ միասին երաժշտություն լսելու կամ ֆիլմեր դիտելու համար:

Այլ սարքերը միացնելու համար Vivobook S 15-ն ունի ինտերֆեյսների լայն տեսականի՝ երկու USB 4 պորտ եւ երկու USB 3.2 պորտ, microSD քարտ ռիդեր, համակցված աուդիո միակցիչ եւ HDMI պորտ:

Կողմ եւ դեմ

ASUS-ի նոր նոթբուքը գրասենյակում կամ տանը աշխատելու լուրջ սարք է: Բնութագրերի տեսակետից Vivobook S 15-ը բարձր արտադրողականությամբ, նորարարական լուծումներով, հիանալի էկրանով եւ մարտկոցի գերազանց աշխատանքով առանձնացող նոթբուք է:

Այն պետք է գնել, եթե

•    փնտրում եք բարձրորակ նոթբուք՝ առաջադեմ AI բնութագրերով,
•    ձեզ համար կարեւոր է պատկերի եւ ձայնի որակը (ոչ միայն զվարճանքի, այլ նաեւ մասնագիտական առաջադրանքների համար, ինչպիսիք են տեսանյութերի եւ լուսանկարների խմբագրումը եւ այլն):
•    ձեզ անհրաժեշտ է առանց վերալիցքավորման երկար աշխատող նոթբուք, որն արագ միանում է ցանցին եւ կշռում է մեկուկես կիլոգրամից պակաս:

Նկատի ունեցեք, որ եթե ձեզ անհրաժեշտ է նոթբուք խաղերի համար, ապա ավելի լավ է ուշադրություն դարձնել ROG շարքի ASUS խաղային սարքերին, որոնց մեջ կարող եք գտնել ավելի հզոր վիդեո քարտերով մոդելներ: