09:57 | 18.07.24 | Նորություններ | 1271

Պտուտակավոր ԱԹՍ-ների վարման եւ մշակման դասընթաց կանցկացվի

Անգղ եւ Ազատազէն կրթական հասարակական կազմակերպությունները օգոստոսի 17-ին կմեկնարկեն «Պտուտակավոր ԱԹՍ-ների վարման և մշակման» երրորդ դասընթացը։

Կազմակերպիչների հաղորդագրության մեջ ասվում է, որ 5-ամսյա դասընթացի արդյունքում մասնակիցները կսովորեն վարել պտուտակավոր ԱԹՍ-ներ առաջին դեմքով (FPV), կծանոթանան պտուտակավոր ԱԹՍ-ների կառուցվածքներին, տեսականորեն, կմշակեն սեփական պտուտակավոր ԱԹՍ։

Մասնակցությունը դասընթացին անվճար է, մասնակիցներից միայն պահանջվում է հոգալ սեփական պտուտակավոր ԱԹՍ-ի մասերի ձեռքբերման ծախսերը:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը այս հղումով.



Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 95 808999 հեռախոսահամարով: