11:28 | 12.07.24 | Նորություններ | 1484

Ucom-ը տեղեկացնում է կապի աշխատանքի ընդհատումների մասին

Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ից 18-ը Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:

Աշխատանքերն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ եւ միտված են ցանցերի արդիականացմանը։

Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության Ucom-ի բաժանորդները կարող են նկատել ֆիքսված եւ բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը։