16:36 | 08.07.24 | Նորություններ | 10157

Ucom-ը նոր մատչելի առաջարկ ունի ամռանը ճանապարհորդողների համար

Ucom ընկերությունը ներկայացրել է նոր ամառային առաջարկ՝ հատուկ «uTravel» ռոումինգ փաթեթ մատչելի գնով։

Նոր «uTravel 1 ԳԲ»  ռոումինգ փաթեթը մշակվել է ընկերության բաժանորդների կողմից ամենապահանջված ուղղությունների համար, որոնք են Վրաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը եւ Մոնտենեգրոն: 7 օրյա ժամկետով տրամադրվող այս նոր՝ 1 ԳԲ փաթեթի համար բաժանորդները կվճարեն ընդամենը 1990 դրամ։ Փաթեթը հասանելի կլինի հուլիսի 4-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը։

Նշենք, որ փաթեթը գործում է Վրաստանում հասանելի բոլոր օպերատորների ցանցերում, իսկ մյուս երկրներում՝ համապատասխան օպերատորի ցանցին միանալու դեպքում։

«Եթե մեր բաժանորդներին պետք է որեւէ բան, մենք կանենք ամեն ինչ դա ապահովելու համար։ Բնականաբար, մեր բաժանորդներին պետք է կապի մեջ մնալ իրենց ընտանիքների եւ մտերիմների հետ հանգստի ընթացքում, նրանց հետ իրենց տպավորություններով ու արկածներով կիսվել, ինչի համար ինտերնետ է պետք։ Եվ մեր աշխատակիցները մշակել են այնպիսի լուծում, որը կապահովի այդ հնարավորությունը բարձր որակով ու հնարավորինս մատչելի գնով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հուլիսի 4-ից սեպտեմբերի 4-ը uTravel ռոումինգ փաթեթն ակտիվացնելով բաժանորդները ավտոմատ կերպով կմասնակցեն հատուկ խաղարկությանը եւ հնարավորություն կունենան ստանալ 300 նվերներից մեկը։

Փաթեթն ակտիվացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում բաժանորդը կստանա կարճ հաղորդագրություն, որում կբացատրվի, թե ինչպես բաժանորդը կարող է ստուգել իր անհատական կոդը, այնուհետ խաղարկության արդյունքների ամփոփման օրվա վերաբերյալ կուղարկվի լրացուցիչ SMS հաղորդագրություն։ Հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ Random.org առցանց հարթակի միջոցով։ Խաղարկության մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել ընկերության կայքում։

Նշենք, որ մինչեւ Հայաստանից մեկնելը անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը հավաքելով *121#: Իսկ փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*31# կամ ակտիվացնել այն Ucom հավելվածի միջոցով:

Առաջարկի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։