14:17 | 25.06.24 | Նորություններ | 1574

The Crowdfunding Formula-ն գրասենյակ է բացել Չինաստանում

Հայկական The Crowdfunding Formula-ն (TCF) ընդլայնել է աշխարհագրությունն ու նոր գրասենյակ բացել Չինաստանում։

Նարեկ Վարդանյանի հիմնած TCF-ը, Prelaunch-ը եւ Gadget Flow-ն այժմ պաշտոնապես ներկայացված են Շենժեն քաղաքում:

Այս առիթով ընկերությունը միջոցառում էր կազմակերպել իր չինացի գործընկերների հետ՝ կիսելով լավագույն փորձը: Համաժողովի ընթացքում ոլորտի առաջատար փորձագետները խոսել են արտադրանքի եւ շուկայի վավերացման, քրաուդֆանդինգ արշավների, էլեկտրոնային առեւտրի եւ լրատվամիջոցների կարեւորության մասին:

«Բոլոր ներկաների աջակցությունն ու ոգեւորությունը իսկապես ուշագրավ էին: Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր հիանալի թիմին, գործընկերներին եւ հաճախորդներին այս կարեւոր իրադարձությունը հնարավոր դարձնելու համար: Մենք ոգեւորված ենք առաջիկայում սպասվող հնարավորություններով եւ մարտահրավերներով, քանի որ շարունակում ենք աճել եւ նորարարություններ իրականացնել միասին»,-ասվում է TCF-ի հայտարարությունում: