11:08 | 19.06.24 | Նորություններ | 1561

Nvidia-ն դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է $3,33 տրիլիոն, այն առաջ է անցել Microsoft-ից ($3,32 տրլն) եւ դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը:

Մեկ բաժնետոմսի արժեքը կազմում է $135 (Nvidia-ն բաժնետոմսերի բաժանում է իրականացրել 2024 թվականի հունիսի 10-ին):

Հունիսին Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցեց $3 տրիլիոնը։ Ընկերությունն առաջ է անցել Apple-ից եւ զիջել միայն Microsoft-ին: Միաժամանակ, հունիսին WWDC-ի շնորհանդեսի ֆոնին բաժնետոմսերի աճի պատճառով Apple-ը կարճ ժամանակով առաջ անցավ երկու ընկերությունից՝ դառնալով ամենաթանկ ընկերությունը։

Nvidia-ն մնում է AI-ի զարգացման դարաշրջանի հիմնական շահառուներից մեկը, քանի որ այն գերիշխում է AI միկրոչիպերի շուկայում: Նրա արտադրանքը գնում են Google-ը, Microsoft-ը, Amazon-ը, OpenAI-ը, Meta-ն:

2024 թվականի մայիսի 23-ին Nvidia-ն հայտնել էր իր ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքները։ Եկամուտը տարեկան կտրվածքով եռապատկվել է՝ հասնելով $26 մլրդ-ի, զուտ շահույթը կազմել է $14 մլրդ։