13:47 | 14.06.24 | Նորություններ | 15619

Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում

Ucom ընկերությունը գործարկում է Next Level հետվճարային փաթեթների շարք, որը նոր անսահմանափակ հնարավորություններ կընձեռի բաժանորդներին։

Next Level 3000-ն այն բաժանորդների համար է, որոնք չեն պատկերացնում իրենց կյանքն առանց Facebook, Instagram, TikTok եւ այլ սոցիալական ցանցերի, YouTube-ի եւ այլ հավելվածների. այս փաթեթն առաջարկում է 30+ հավելվածի անսահմանափակ հասանելիություն։

Next Level 4000-ը եւ Next Level 5500 ներառում են անսահմանափակ ինտերնետ։ Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում եւ աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում։

Next Level 7500 հետվճարային փաթեթը տալիս է օգտատերերին լիարժեք ազատություն՝ անսահմանափակ րոպեներ տեղական բոլոր ցանցերում եւ անսահմանափակ ինտերնետ։

«Մեր փաթեթները մշակելուց միշտ փորձում ենք հաշվի առնել բաժանորդների կարիքները։ Level Up փաթեթները հենց այդ տրամաբանությամբ են կազմվել։ Բայց այսօրվա բաժանորդները նոր կարիքներ ունեն՝ ոմանց անսահմանափակ ինտերնետ է պետք, ոմանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց որոշակի հավելվածների։ Հենց դրա համար էլ մշակել ենք այս հետվճարային փաթեթները՝ յուրաքանչյուրն իր անսահմանափակ բաղադրիչով։ Ուստի եւ մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Next Level փաթեթները, որոնց մեջ յուրաքանչյուր մարդ կգտնի իր անսահմանափակ ծառայությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նոր փաթեթների գործարկման առիթով Ucom-ը հայտարարում է Խաղարկություն՝ Next Level փաթեթներին միացող նոր բաժանորդների համար։

Ընտրելով Next Level հետվճարային փաթեթներից որեւէ մեկը՝ բաժանորդները կմասնակցեն Next Level խաղարկությանը եւ հնարավորություն կունենան ստանալ 1000 նվերից մեկը ՝ iPhone 15 եւ iPhone 15 Pro, Playstation 5, Macbook, Samsung, HONOR, Xiaomi սմարթֆոններ, ականջակալներ եւ այլն։ Ձեռք բերելով Next Level փաթեթներից մեկը՝ բաժանորդն ավտոմատ կստանա SMS, որտեղ նշված կլինի խաղարկության իր անհատական կոդը։