17:53 | 13.06.24 | Նորություններ | 2179
TIME պարբերականը հանդիպումների համար գրառումներ կատարող լավագույն AI գործիքների ցանկ է կազմել, որում ներառել է նաեւ հայկական Krisp-ը։
Ըստ TIME-ի՝ Krisp-ն առանձնանում է մանրամասն նշումներ կատարելու կարողությամբ, գերազանց ու հեշտ օգտագործելիությամբ, պրեմիում հատկանիշներով, ինչպես նաեւ մրցունակ գնով:
Որպես առավելություն նշվում է, որ Krisp-ը ձայնագրում է հանդիպումները՝ օգտագործելով համակարգչի սեփական խոսափողը եւ բարձրախոսները, ինչը նշանակում է, որ կարիք չկա հավելյալ բոտ ավելացնել հանդիպումներին, որոնք կարող են շեղել մասնակիցների ուշադրությունը:
Բացի այդ, ստեղծում է ճշգրիտ ամփոփագրեր եւ արձանագրություններ հանդիպումների համար։ Դեսքթոփ հավելվածն ունի վիջեթ, որը թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ միացնել եւ անջատել նշում կատարելու ֆունկցիան, փոխել խոսափողի եւ բարձրախոսի կարգավորումները եւ նույնիսկ տեսնել ու միանալ առաջիկա հանդիպումներին:
Անվճար տարբերակն առաջարկում է մեծաթիվ նշումներ ու ամփոփումներ, իսկ պրոֆեսիոնալ պլանը ամսական ընդամենը 12 դոլար է անսահմանափակ նշումների եւ ամփոփումների համար:
Հանդիպման ընթացքում գրառումներ անող ԱԲ գործիքների եռյակում են Circleback-ը, Krisp-ը եւ Granola-ն։
Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։