13:45 | 31.05.24 | Նորություններ | 1610

Երեւանը աշխարհի 200 նորարար քաղաքների ցանկում է

Հրապարակվել է «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքս» 2024-ի զեկույցը, որում Հայաստանը կայուն պահպանել է դիրքերը։  

Աշխարհի երկրների ցանկում Հայաստանը պահպանել է 57-րդ տեղը (2023-ին՝ 57-րդ, 2022թ՝ 60)։

Արեւելյան Եվրոպայում Հայաստանը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը (35-րդը՝ 2023 թ.)։ Էկոհամակարգում միաեղջյուրների (unicorn) ազդեցությամբ աշխարհում 47-րդն է:

Երեւանը 21 հորիզոնականով բարձրացել է եւ ներառվել աշխարհի լավագույն 200 նորարար քաղաքների ցանկում (անցյալ տարի՝ 221-րդ) եւ Արեւելյան Եվրոպայում զբաղեցրել 17-րդ տեղը (անցյալ տարի՝ 19-րդ):

Ֆինանսավորման տվյալների համաձայն՝ 2023-ին Հայաստանում ընդհանուր կատարվել է $23․2 միլիոն ներդրում։

Առաջին եռյակը գլխավորում են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը եւ Իսրայելը։ Հարեւան երկրներից Վրաստանը 70-րդն է, Թուրքիան՝ 40-րդ, Ադրբեջանը՝ 80-րդը։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։