11:41 | 27.05.24 | Նորություններ | 8514

Yandex Armenia-ն բացել է նոր գրասենյակ եւ հանրային տարածք ՏՏ միջոցառումների համար

Yandex Armenia-ն Երեւանում նոր գրասենյակ է բացել` Մոսկովյան 35 հասցեում։

Գրասենյակը նախատեսված է ավելի քան 450 անձի համար՝ ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ, որոնք զարգացնում են Yandex-ի ծառայություններն ու տեխնոլոգիաները Հայաստանի եւ այլ միջազգային շուկաների համար:

photo © Yandex Armenia


«Yandex-ը Հայաստանում աշխատում է ավելի քան 8 տարի։  Հայաստանը, գործարկված ծառայությունների քանակի առումով, միջազգային շուկաներում մեր ներկայության թոփ 3 երկրների շարքում է։ Մեծ գրասենյակը կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր եւ հայաստանյան շուկայում զարգացնել ընկերության ծառայությունները»,- ասել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը:

photo © Yandex Armenia


Գրասենյակի շենքում ստեղծվել է Yandex Hall՝ հանրային տարածք, որի նպատակը Հայաստանի ՏՏ համայնքին աջակցելն է։ Yandex Hall-ը կդառնա փոխազդեցության եւ փորձի փոխանակման կենտրոն ՝ նպաստելով երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը: Հանդիպումներ կանցկացվեն 5 ուղղություններով ՝ Backend, ML, Product եւ Project Management, People Management, NewBiz:

«Մեզ արդեն միացել են տեղական ՏՏ համայնքները ՝ YerevaNN, Armenian Code Academy, Product People ու LIT Academy։ Յուրաքանչյուր համայնք կզարգացնի իր ուղղությունը, կսահմանի ծրագիրն ու միջոցառումներ կկազմակերպի: Բոլոր միջոցառումները կլինեն անվճար»,- նշում է Yandex Armenia-ի գրասենյակի ղեկավար Դմիտրի Ստեփանովը։

Yandex Armenia-ն նաեւ հայտարարում է մեքենայական ուսուցման ոլորտում հետազոտական աշխատանքներին 17 մլն դրամի կրթաթոշակ հատկացնելու մասին։ Այն կուղղվի YerevaNN-ի եւ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված Center for Intelligent Computing-ի աջակցությանը:

photo © Yandex Armenia


Yandex Armenia-ն 2017 թվականից ներդրումներ է կատարում Հայաստանի ՏՏ շուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում եւ նախատեսում է հետագայում եւս ընդլայնել ակտիվությունը:

Ընկերության կրթական նախագծերից են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ  2017 թվականից Վանաձորում եւ Գյումրիում գործող բարձր դասարանների աշակերտների ծրագրավորման դպրոցները, Armenian Code Academy-ի հետ համատեղ ծրագրերը, տվյալագիտության (data science) դասընթացները Հայ-ռուսական համալսարանում եւ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացը ԵՊՀ-ում: Այս ծրագրերի շրջանավարտներից շատերն աշխատում են Հայաստանում ՏՏ ոլորտում եւ զարգացնում ծառայություններն ամբողջ աշխարհում: