11:32 | 24.05.24 | Նորություններ | 1487

500 Global-ի գործընկեր Պեդրո Վիեյրան Երեւանում կկիսվի իր փորձով

Հունիսի 3-ին Երեւանում կանցկացվի «Վենչուրային ներդրումների լանդշաֆտ. կառուցելով կամուրջներ դեպի Հայաստանի էկոհամակարգ» միջոցառումը։

ՏՀՏ գործատուների միության եւ Text'n Pay Me ընկերության նախաձեռնած միջոցառման հատուկ հյուրը 500 Global աքսելերատորի Եվրասիայի տարածաշրջանի գործընկեր Պեդրո Վիեյրան է։ Նա մանրամասն կներկայացնի, թե ինչպես է 500 Global-ն աշխատում բազմաթիվ շահագրգիռ կողմերի հետ պետական-մասնավոր համագործակցություններում՝ օգնելու ստեղծել ձեռնարկատիրական էկոհամակարգեր:

Այս միջոցառումը հնարավորություն կընձեռի հասկանալ Հայաստանի եւ տարածաշրջանի եզակի ներդրումային լանդշաֆտը, ստանալ պատկերացումներ զարգացող շուկաների մասին անմիջապես առաջատար VC ընկերություն 500 Global-ից։

Միջոցառման լեզուն անգլերեն է, մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ։