Apple-ը ներկայացրել է iOS 18-ի եւ այլ օպերացիոն համակարգերի նոր հնարավորությունները:
Դրանցից ամենատպավորիչը Eye Tracking ֆունկցիան է, որը թույլ է տալիս կառավարել iPad-ն ու iPhone-ը՝ օգտագործելով միայն աչքերը։
Այն աշխատում է արհեստական բանականությամբ, որը հետեւում է աչքերի շարժին՝ օգտագործելով առջեւի տեսախցիկը։ Դուք կարող եք օգտագործել ձեր հայացքը հավելվածի տարրերը շարժելու, սահեցնելու, էջից էջ տեղափոխվելու համար եւ այլն:
Music Haptics ֆունկցիան, երբ միացված է, iPhone-ի Taptic Engine-ը կվերարտադրի հնչեցվող երգին համապատասխան վիբրացիաներ եւ թրթիռներ: Սա թույլ կտա խուլ կամ լսողության դժվարություններ ունեցողներին iPhone-ով երաժշտություն լսել: Այն աջակցում է Apple Music կատալոգի միլիոնավոր երգեր։
Նոր Vocal Shortcuts գործառույթը թույլ կտա բառերին համապաասխանեցնել ձեր սեփական արտասանությունը՝ հաշվի առնելով խոսքի առանձնահատկությունները: Սա Siri-ին թույլ կտա ավելի լավ հասկանալ առաջադրանքները։
Vehicle Motion Cues-ը հեշտացնում է մեքենայի շարժման ընթացում iPhone-ի կամ iPad-ի օգտագործումը։ Էկրանի եզրերի երկայնքով անիմացիոն կետերը առանց հիմնական բովանդակության միջամտության ցույց կտան մեքենայի շարժման փոփոխությունները, նվազեցնելով զգայական կոնֆլիկտը։
Ավելացել են նաեւ նոր ձայներ, ձայնի բարձրության հատուկ կառավարում եւ VoiceOver-ում ստեղնաշարի (Mac-ում) ընտրության հնարավորություն։
Hover Typing-ը տեքստի մուտքագրման դաշտում ավելի մեծ տեքստ կցուցադրի, ինչպես նաեւ կարող եք ընտրել ձեր նախընտրած տառատեսակը եւ գույնը տեքստը հավաքելու ընթացքում։
Նորույթների շարքում է ընթերցման նոր ռեժիմը եւ խոշորացույցի ռեժիմը հեշտությամբ գործարկելու ունակությունը, CarPlay-ում ձայների ճանաչումը, նոր գունային ֆիլտրերը (ինչպես macOS-ում)։
iOS 18-ի, macOS 15-ի եւ watchOS 11-ի թողարկումը, որը կներառի այս բոլոր նորամուծությունները, սպասվում է հունիսի 10-ին Apple-ի ամենամյա WWDC կոնֆերանսում: Սպասվող բոլոր ֆունկցիաներին կարող եք ծանոթանալ այստեղ։