16:49 | 13.05.24 | Նորություններ | 1133

Hack2Check 2024 մրցույթն ընդունում է հայտեր

Մայիսի 25-26-ին տեղի կունենա «Hack2Check. մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հեքըթոն 2024» մրցույթը՝ փաստերի ստուգման, թվային անվտանգության եւ մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով նախագծերի համար։
 
Լավագույն 3 գաղափարի հեղինակներին կշնորհվի ընդհանուր 13,200 դոլար դրանք իրականացնելու համար։
 
Հեքըթոնը հնարավորություն է՝ միավորելու ՏՀՏ, կրթության, մեդիա եւ այլ ոլորտների ներկայացուցիչների ներուժը, խթանել Հայաստանում մեդիա եւ տեղեկատվական գրագիտության մարտահրավերների ու քարոզչության դեմ պայքարի նորարար լուծումների մշակմանը՝ հանուն հանրային բարօրության եւ ապատեղեկատվության դեմ պայքարի։
 
Հեքըթոնը կտեւի 24 ժամ, որի ընթացքում փաստերի ստուգման, ապատեղեկատվության վերլուծության, ավտոմատացված քարոզչության վերաբերյալ ելույթներով հանդես կգան հեքըթոնի միջազգային փորձագետները։ Հեքըթոնի պատվավոր հյուրերից են ավտոմատացված քարոզչության փորձագետ, վերլուծաբան Բրեթ Շաֆերը (ԱՄՆ) եւ թվային անվտանգության փորձագետ Դոմինիկաս Միլաշիուսը (Լիտվա)։

Մասնակից թիմերը խորհրդատվություն են ստանալու տեղացի եւ միջազգային առաջատար փորձագետների կողմից։ Մասնակիցները մշակելու են տեխնոլոգիական գաղափարներ:
 
Հեքըթոնի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ, թիմերը հնարավորություն ունեն դիմել մինչեւ մայիսի 19-ը՝ լրացնելով առցանց հայտը։

Միջոցառումը կազմակերպում է Հանրային լրագրության ակումբը` ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի եւ մի շարք այլ գործընկերների հետ համագործակցությամբ՝ Հայաստանում ապատեղեկատվությանը դիմակայելու եւ մեդիագրագիտությունը խթանելու նպատակով։ Հեքըթոնն անցկացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսավորմամբ: