10:31 | 07.05.24 | Նորություններ | 1533

Fastex-ը մասնակցել է Paris Blockchain Week-ին եւ Token 2049-ին

Fastex-ի մասնագետները մասնակցել են Փարիզում կայացած Paris Blockchain Week եւ Դուբայում Token 2049 միջազգային առաջատար տեխնոլոգիական միջոցառումներին:

TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի կրիպտո էկոհամակարգի առաջատարներին միավորում է Սինգապուրում եւ Դուբայում՝ առաջարկելով քննարկել եւ փոխանակել գաղափարներ, զարգացնել համայնքն ու կրիպտո ոլորտը:

Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին, AKNEYE-ին, էկոհամակարգի նախընտրելի Bahamut բլոկչեյնին, որի PoSA կոնսենսուս ալգորիթմը ներկայացվել եւ բարձր գնահատականի է արժանացել Big Data and Privacy Computing 2024 միջազգային համաժողովին։



«Ֆասթեքսը պարբերաբար հանդես է գալիս նոր առաջարկներով եւ լուծումներով: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում Web3-ում, Bahamut Grants-ը առաջարկում է ֆինանսավորման ծրագիր, որը մեծապես նպաստում է բլոկչեյն տիրույթում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանն ու զարգացմանը», - նշել է Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավար Պավել Արամյանը:

Փարիզյան երեք օրվա ընթացքում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն եւ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է «Ընթացիկ հակասությունները եւ դրանց ազդեցությունը բլոկչեյն քաղաքականության վրա» եւ «Էթիկական նկատառումները եւ սոցիալական հետեւանքները բլոկչեյնում» թեմաներով պանելային քննարկումներին՝ կիսվելով բլոկչեյն ոլորտի կարգավորումների վերաբերյալ իր տեսակետով:

Fastex-ից հայտնել են, որ Դուբայում կայացած Token 2049-ի շրջանակում Fastex-ը կազմակերպել է նաեւ տեղեկատվական հանդիպումների շարք ftNFT ֆիջիթալ սփեյսում՝ ներկայացնելով Fastex էկոհամակարգի նախընտրելի բլոկչեյնի՝ Բահամուտի տեխնիկական մի շարք առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում Ֆասթեքսի ներկայացուցիչները եւ Բահամուտ բլոկչեյն ծրագրի ղեկավարը մասնակցել են թեմատիկ քննարկումների, անդրադարձել Fastex-ի դրամաշնորհային ծրագրին, խոսել կրիպտո աշխարհի օրենսդրական կարգավորումներից եւ Web3 ոլորտի այլ թեմաներից։