16:19 | 03.05.24 | Նորություններ | 1342
Apple-ը հայտարարել է ԱՄՆ պատմության մեջ 110 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի ամենախոշոր հետգնումներից մեկի մասին, գրում է Bloomberg-ը։
Ընկերության նախորդ ռեկորդը եղել է 2018 թվականին, երբ նա հայտարարեց 100 միլիարդ դոլարի գնման մասին:
Թեեւ ընկերության եկամուտը տարեկան կտրվածքով նվազել է 4%-ով՝ հասնելով 90,75 մլրդ դոլարի, արդյունքը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, որոնք միջին հաշվով կանխատեսում էին 90,01 մլրդ դոլար, ըստ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկի՝ եկամուտների աճը կվերսկսվի այս եռամսյակում:
iPhone-ի վաճառքից ստացվել է 45,96 մլրդ դոլար եկամուտ (նախկին 51,33 մլրդ դոլարի դիմաց), Mac-ը՝ 7,45 մլրդ դոլար (7,17 մլրդ դոլար), iPad-ը՝ 5,56 մլրդ դոլար (6,67 մլրդ դոլար), այլ սարքեր եւ աքսեսուարներ՝ 7,91 մլրդ դոլար (8,76 մլրդ դոլար): Ծառայություններից ստացված եկամուտը (Apple Music, Apple TV+ եւ այլն) աճել է 14%-ով եւ կազմել 23,9 մլրդ դոլար։
Bloomberg-ը նշում է, որ նոր նորարարական սարքերի բացակայությունը ազդել է Apple-ի վաճառքի դանդաղման վրա, սակայն ընկերությունը կարող է շտկել իրավիճակը. 2024 թվականի մայիսի 7-ին նախատեսվում է շնորհանդես, որին նախատեսվում է ցուցադրել նոր iPad-ները։
Եռամսյակային զուտ եկամուտը կազմել է 23,64 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 24,16 մլրդ դոլարի դիմաց: Սարքավորումներ արտադրողի բաժնետոմսերն ավելացել են մոտ 6%-ով աշխատանքային ժամերից հետո: