12:25 | 02.05.24 | Նորություններ | 1106

Anthropic-ը թողարկել է iOS հավելված իր Claude չատբոտի համար

Anthropic-ը, որը ստեղծել են OpenAI-ի նախկին աշխատակիցները, թողարկել է iOS հավելված իր Claude չատբոտի համար

Anthropic ընկերությունը հայտնել է, որ այս հավելվածները սինքրոնիզացված են վեբ տարբերակի հետ, այնպես որ կարող եք երկխոսություն սկսել ձեր համակարգչի Claude բոտի հետ եւ շարունակել այն ձեր սմարթֆոնով նույն վայրից։

Հնարավոր է ներբեռնել լուսանկարներ, ֆայլեր չատում, որպեսզի նեյրոնային ցանցն օգնի գրառումներ անել, նկարագրել կամ բացատրել, թե ինչ է ստացվել, կամ օգտագործել այս տվյալները որպես ելակետ գաղափարներ գեներացնելիս:

The Verge-ի հետ զրույցում ստարտափի պրոդուկտ ղեկավար Սքոթ Ուայթը խոստացել է, որ շուտով Android-ի համար տարբերակ կթողարկեն։

Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին OpenAI-ի նախկին հետազոտական տնօրեն Դարիո Ամոդեյի կողմից՝ ընկերությունից հեռացած այլ աշխատակիցների հետ միասին: Ստարտափը մշակում է ChatGPT-ի անալոգը՝ Claude չատբոտը: Այն հասանելի չէ բոլոր երկրներում: Ցանկը կարելի է գտնել պաշտոնական կայքում։

2023-ի վերջին լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ նախագիծը ցանկանում է հավաքել $750 միլիոն, իսկ գնահատումը կգերազանցի $18 միլիարդը։