12:55 | 29.04.24 | Նորություններ | 1550

Gyumri Game Conference-ը կհամախմբի խաղային էնտուզիաստներին

Մայիսի 4-5-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կկայանա Gyumri Game Conference-ը։

Այն կմիավորի խաղերի ոլորտի սիրահարներին եւ փորձառու մասնագետներին մեկ տանիքի տակ։

Միջոցառման ընթացքում տարբեր խաղային կազմակերպություններից ավելի քան 20 խոսնակ կկիսվի իրենց գիտելիքով եւ փորձով։

Կանցկացվեն ակտիվ քննարկումներ, մասնագիտական ելույթներ, նեթվորքինգ եւ ցուցահանդես։ Մասնակցելու համար հնարավոր է գրանցվել այստեղ։

Կազմակերպիչները՝ EIF, GTC, Revolution Origins։