13:19 | 16.04.24 | Նորություններ | 1018
Հայկական առաջին վենչուրային ֆոնդ Granatus Ventures-ը հայտարարել է Sparxell ընկերությունում նախասաղմնային ներդրում կատարելու մասին։
Sparxell-ը Միացյալ Թագավորությունում հիմնված ստարտափ է, որը զբաղվում է բարձր արդյունավետության, կենսաքայքայվող, բույսերի վրա հիմնված գունանյութերի մշակմամբ: Sparxell-ը հիմնադրվել է 2022 թվականին Քեմբրիջի գիտնականների կողմից՝ դոկտոր Բենջամին Դրոգեի եւ պրոֆեսոր Սիլվիա Վիգնոլինիի գլխավորությամբ։
Ներդրողների շարքում են The Circular Innovation Fund-ը, որի հիմնական ներդրողը L’Oréal Groupe-ն է, ինչպես նաեւ Future Communities Capital-ը, կայունության վրա կենտրոնացած ներդրող PDS Ventures-ը, Katapult-ը եւ կենսատեխնոլոգիաների ու սպառողական ոլորտների ներդրող Joyance Partners-ը:
«Sparxell-ի նորարարական բուսական հիմքով գունանյութերը համոզիչ լուծում են տալիս ավանդական քիմիական գունանյութերի կողմից առաջացած բնապահպանական մարտահրավերներին: Մենք ուրախ ենք աջակցել Sparxell-ին դեպի ավելի կայուն ապագա իր ճանապարհին: Մենք հավատում ենք, որ հայկական էկոհամակարգի հետ կապը կխթանի Sparxell-ի տաղանդների հասանելիությունը եւ աճի ներուժը», - նշել է Granatus Ventures-ի համահիմնադիր եւ գործընկեր Երվանդ Սարկիսյանը:
«Որպես Քեմբրիջի համալսարանի սփինօֆ, մենք ուրախ էինք կապվել Granatus Ventures-ի հետ Քեմբրիջի էկոհամակարգի միջոցով: Granatus-ը կիսում է մեր նկրտումները՝ մեր մոլորակի կայունության գործում նշանակալից ներդրում ունենալու ուղղությամբ։ Անհամբերությամբ սպասում ենք Granatus-ի թիմի հետ աշխատելուն»,- ասել է Sparxell-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն դոկտոր Բենջամին Դրոգեն: