10:57 | 16.04.24 | Նորություններ | 636

Հայտնի են Sevan Startup Summit-ի անցկացման օրերը

Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի խոշորագույն իրադարձություններից մեկը՝ Sevan Startup Summit-ն, այս տարի կանցկացվի հուլիսի 20-ից 26-ը։

Sevan Startup Summit-ը բացօթյա ճամբարի վրա հիմնված առաջին ոչ պաշտոնական բիզնես միջոցառումն է, որը խթանում է նորարար գաղափարները եւ համախմբում ձեռնարկատերերին, հրեշտակ ներդրողներին, վենչուրային ներդրողներին մտերիմ միջավայրում քննարկումների համար։

Տեխնոլոգիական ճամբարի շուրջ հետաքրքրությունը տեղական եւ միջազգային համայնքների կողմից տպավորիչ է։ 2023-ին ավելի քան 470 հայաստանյան եւ միջազգային ստարտափ դիմել էր միջոցառմանը մասնակցելու համար։