12:55 | 12.04.24 | Նորություններ | 1515

Մեկնարկել է AI Pin խելացի բրոշի վաճառքը

Humane ստարտափը մեկնարկել է AI Pin խելացի բրոշի վաճառքը՝ սկսած 699 դոլարից։

Սարքը հասանելի է ԱՄՆ-ում։ Այլ երկրների օգտատերերը կարող են բաժանորդագրվել թարմացումներին՝ իմանալու իրենց տարածաշրջանում վաճառքի մեկնարկի մասին:

AI Pin-ը հասանելի է երեք գույնով՝ Eclipse ($699), Lunar եւ Equinox ($799), հաղորդում է ընկերությունը։ Սարքը պահանջում է ամսական $24 բաժանորդագրություն:

Ընկերությունը սկսել է վաճառել նաեւ աքսեսուարներ՝ լիցքավորման պատյաններ ($149), սարքը հագուստին փակցնելու սեղմակներ ($39) եւ գոտիներ կամ պայուսակներ ($49), բուն սարքի համար նախատեսված գունավոր պատյաններ ($29) եւ այլն։

AI Pin-ը հագեցած է խոսափողով, բարձրախոսով, 13 մեգապիքսել տեսախցիկով, շարժման եւ խորության սենսորներով ու լազերային պրոյեկտորով։ Աշխատում է Qualcomm Snapdragon միկրոպրոցեսորով եւ Cosmos օպերացիոն համակարգով: Ինչպես պլանավորվել էր, սարքը մագնիսների միջոցով ամրացվում է հագուստի վրա, ինչպես բրոշը:

Օգտագործելով սարքը՝ կարող եք գտնել «ցանկացած հարցի» պատասխան, զանգահարել եւ ուղարկել հաղորդագրություններ, գրառումներ կատարել, թարգմանել օտարալեզու խոսքը, լսել երաժշտություն, լուսանկարել եւ 15 վայրկյան տեւողությամբ տեսանյութեր:

Introducing Humane Ai Pin from Humane, Inc. on Vimeo.