10:59 | 11.04.24 | Նորություններ | 1381
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է ՏՏ ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» բաղադրիչի դրամաշնորհային մրցույթ:
Բաղադրիչի իրականացման նպատակով կբացվի վաուչերային ֆոնդ, որի ընդհանուր բյուջեն կկազմի 200 միլիոն դրամ:
Վաուչերային ֆոնդից տրամադրվող գումարը կկազմի կազմակերպություններից ստացված դիմումով ներկայացվող գնի 75 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 2 միլիոն դրամը:
Կֆինանսավորվեն բացառապես կադրային պատրաստման, վերապատրաստման նախագծերը:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչեւ մայիսի 13-ը։
Մրցույթի մանրամասները ներկայացված են այս հղումով: