15:26 | 27.03.24 | Նորություններ | 7675

SADA-ն հասել է GenAI-ի եւ ML նախագծերի ավելի քան 300% աճի

2023 թվականին բիզնեսի եւ տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA, an Insight company-ն հասել է գեներատիվ AI-ի եւ մեքենայական ուսուցման ոլորտում նախագծերի ավելի քան 300 տոկոս աճի։

Այս մասին հայտարարել է ընկերությունը եւ հայտնել, որ շարունակում է գեներատիվ արհեստական բանականության (GenAI) եւ մեքենայական ուսուցման գործառույթների մեծ մասշտաբներով աճը։ Սա տեղի է ունենում Google Cloud-ի Gemini եւ Vertex AI հարթակների միջոցով հաճախորդների փոխակերպման ֆոնին։

«Մեր շարունակական աճը վկայում է, որ SADA-ն հավատարիմ է բիզնես արդյունքներ եւ հաճախորդների համար արժեքներ ապահովելու գործին, ինչին հասնում ենք առաջատար լուծումներ եւ ծառայություններ տրամադրելու միջոցով։ Մենք ձգտում ենք դառնալ իսկական բիզնես գործընկերներ մեր հաճախորդների համար, քանի որ նրանք արդիականացնում են եւ զարգացնում իրենց բիզնեսը մեզ եւ Google Cloud-ի հետ միասին»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Որպես հաճախորդների հաջողության պատմության օրինակներ, SADA-ն նշել է իր աշխատանքը GoEasyCare հարթակի, Questrade ընկերության եւ Hexact-ի հետ։

Այսպիսով, SADA-ն տարեցտարի ավելացրել է AI եւ ML հաճախորդների նախագծերը 306%-ով, ինչը պայմանավորված է գեներատիվ AI-ի ծառայության ներգրավմամբ։ Բացի դրանից, GenAI-ի հնարավորությունները զարգացնելու նպատակով SADA-ն կրկնապատկել է նախնական վաճառքները եւ տեխնիկական ռեսուրսները՝ գաղափարից մինչեւ կառուցում, կառուցումից մինչեւ ներդրումների վերադարձ փուլերում: Գեներատիվ AI-ի նախավաճառքով զբաղվող ինժեներները հասանելի են ամբողջ գործընթացի ընթացքում ներկա եւ ապագա հաճախորդներին աջակցելու համար:

SADA-ն առաջին ընկերություններից է աշխարհում, որը կարող է պաշտպանել հաճախորդների տվյալները եւ համակարգերը զարգացող անվտանգության սպառնալիքներից: SADA-ի Cloud Security Confidence ծրագիրը ներառում է Վստահության գնահատում կազմակերպությունների համար։