11:23 | 15.03.24 | Նորություններ | 1585

Samsung Electronics-ը 18 տարի հեռուստացույցների շուկայի առաջատարն է

2023 թվականին Samsung Electronics-ը 18-րդ անգամ դարձել է հեռուստացույցների թիվ 1 ապրանքանիշն աշխարհում։

Omdia հետազոտական ընկերության տվյալներով՝ Samsung-ի մասնաբաժինը հեռուստացույցների համաշխարհային շուկայում կազմել է 30,1%: 2006 թվականից ի վեր ընկերությունը պահպանել է արդյունաբերության առաջատարի դիրքն ինչպես պրեմիում մոդելների եւ մեծ էկրանով հեռուստացույցների, այնպես էլ իր ֆլագմանային QLED եւ OLED շարքի վաճառքի շնորհիվ:

2017 թվականի թողարկումից սկսած՝ վաճառված Samsung QLED հեռուստացույցների թիվն անցել է 40 միլիոնն ամբողջ աշխարհում: Միայն 2023 թվականին հաճախորդները գնել են 8,31 միլիոն QLED մոդել: OLED սեգմենտում Samsung-ը 2023 թվականին վաճառել է 1,01 միլիոն հեռուստացույց, որը կազմում է շուկայի 22,7%-ը։

Այս առիթով ընկերությունը մինչեւ մարտի վերջ հայտարարում է մինչեւ 18% զեղչ ֆլագմանային շարքի Samsung հեռուստացույցների վրա, ինչպես նաեւ մեկնարկում է վիկտորինա, որի գլխավոր մրցանակն է Freestyle շարժական պրոյեկտոր։ Մասնակցելու համար անհրաժեշտ է Instagram-ում հետեւել @samsung.arm էջին, հավանել մրցութային գրառումը, կիսվել դրանով ձեր story բաժնում եւ անցնել Samsung-ի վիկտորինան։ Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով։

Մրցույթը կանցկացվի մարտի 11-25-ը, արդյունքները կհրապարակվեն մարտի 26-ին։