17:58 | 01.03.24 | Նորություններ | 1707

Disney-ը ներկայացրել է հայկական մշակույթը Վարդավառի միջոցով

Mickey Mouse Funhouse-ն իր երիտասարդ հեռուստադիտողին է ներկայացրել հայկական մշակույթը Վարդավառի միջոցով:

Վարդավառի փառատոնի հարուստ ավանդույթներից ոգեշնչված էպիզոդը ցուցադրվել է Disney+-ով, ինչը զգալի քայլ է մանկական հեռուստատեսային ծրագրում մշակութային ներկայացվածության ուղղությամբ։

«Վարդավառ» դրվագի հեղինակը Քեթլին Սառնելի Կապուկչյանն է, ով, ոգեշնչվելով իր հայ ամուսնուց ու նպատակ ունենալով կիսել հայկական մշակույթի ժառանգությունը որդու հետ, ստեղծել է մի պատմություն, որտեղ Մինի Մաուսը կանգնած է Վարդավառի տոնակատարության համար ճիշտ հանդերձանք ընտրելու երկընտրանքի առաջ:

Ցուցադրելով այս աշխույժ ավանդույթը՝ էպիզոդը քաջալերում է դիտողներին ուսումնասիրել եւ գնահատել համաշխարհային մշակույթների բազմազանությունը։