12:08 | 20.02.24 | Նորություններ | 1770

Ռադիոհաճախային շղթաների անվճար դասընթաց

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկել է «Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ» դասընթացի հայտերի ընդունումը:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան․

•    Ռադիոհաճախային տիրույթի առանձնահատկություններին եւ այդ շերտում շղթաների նախագծման հիմնական մարտահրավերներին;
•    Ռադիոհաճախային տիրույթի պասիվ (հզորության բաժանիչներ, ճյուղավորիչներ, ցիրկուլյատորներ) եւ ակտիվ (հզորության ուժեղարարներ, հաճախության փոխակերպիչներ) սարքերի կառուցվածքային սխեմաներին եւ դրանց հաշվարկման մեթոդներին;
•    Էլեկտրամագնիսական դաշտի սիմուլյացիոն ծրագրերին եւ դրանց միջոցով ԳԲՀ շղթաների նախագծմանը:

Դասընթացը նախատեսված է մարտի 5-ից 22-ը, մասնակցությունն անվճար է։ Անհրաժեշտ է մինչեւ փետրվարի 28-ը ներառյալ լրացնել հետեւյալ առցանց հայտաձեւն այստեղ։